Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնտեղ լավ և առաքինի մարգերի ձեռքի տակ ուսանելով և աստվածային խոսքի մարգարիտը կատարելապես իր մեջ ընԴունեԼով, վերա դարձավ իր աշխարհը:

Եվ որովհետև մարդկության մեջ սովորական մի բան է, որ իմաստունները և մեծամեծները գնում են վաճառականներից մարգարիտը է պատվական հանդերձները, որ ամեն երևելի մարգոց մեջ երևևլի և պայծառ երևին, այսպես էլ իմաստուն և Աստուծու պատվերներին տեղյակ մարդիկը, Ղազարի գիտության մասին լսելով, գովեցին, եկեղեցիները նահատակների մատուռները ու ուսումնարանները ամեն ժամանակ խնդացին և ուրախացան նորանով. նորան լսողների հոգիները ծաղկուս էին այն շնորհից, որ նորա բերնից էին դուրս գալիս և, բանական գիտությամբ, հայրապետների և եպիսկոպոսների մեջ արուսյակ աստղի պես պայծառացած էր փայլում։

Մեծիմաստ Վահան մարզպանը— Հայոց զորավար և Մամիկոնեից Տերը— կամենալով նորան առավել մերձավոր և սիրելի անել իրեն, նորան հանձնեց Նոր քաղաքի երևելի և հոյակապ տեղը, որի անունը Սուրը Կաթուղիկե եկեղեցի էր, վանքովը հանդերձ։. Ղազարն էլ մարզպանի, հրամանը ընդունելով կառավարում էր այդ վանքը։

Եկեղեցու փայտեղեն շինվածքի կրակից վնասվելու պատճառով շատ նեղություն քաշեց Ղազարը, չնչին և անպիտան մարդերից, ուստք միտքը բերելով և հիշելով Պավղոսի խոսքը, թե «Թո՛ղ աստվածասերքը. ամեն ժամանակ այնպես ապրին, որ նոցա խիղճը չտանջե նորանց» աղոթք էր անում ասելով, թե աստուծուց խնդրում ենք, որ ձեզ մի չար բան չպատահի, և միտքը գրեց այն տեղից Հունաց կողմերը գնալ, հասավ Ամիթ քաղաքը և այնտեղ մի քանի ժամանակ մնաց: Այս տեսնելով, չար նախանձով լցված մարդիկը սուտ խոսքեր հանեցին նորա վանքի և նորա ուսումի մասին, որ նորա բարձր անունը կարողանան ցածցնել:

Լսելով այս բոլորը Ղազարը քաջ պատերազմողի պես զինեց իրեն որ զորավոր խոսքերով իր ոգու և անվախության և կերպարանքի պատկերը այս Թղթի ձեռքով հայտնե նոցա, որով և լուսափայլե վաստակը իր քարոզության, որ առաջ արել էր նոցա մեջ, որպեսզի չարախոս մարդոց լեզուն կարճանա, որովհետև այս կերպով (ասում էր) տգե՛տ և չի՛ք մարդիկը Հայոց աշխարհից հալածեցին լավ և պիտանի մարդոցը։ Ես մանավանդ վստա՛հ լինելով ամենիմաստ մարզպանի վրա, թե նա գիտե չլսել խաբեբայական խոսքերի և իրավունքը ճանաչել, որպեսզի նորա առջևը արդարացնե իր անձը այս Թղթի ձեռքով։ Եվ հաղթող երևելու.