Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղեքսանդրացի Արիոսի, Գատիկեցի Ապողինարոսի, Անտիոքացի Նեստորի, Կոստանգնուպոլսեցի Եվտիքեսի և Կումբրի ստրկի—որ հետո Մանի անվանեց իրեն, և այս պատճառով էլ նորա հետևողքը Մանիքեցիք կոչվեցան — բոլո՛ր գրվածքները ունին և ուրիշ շատերի, սոցա նման կորստի ճանապարհը գնացողների գրվածքը, որոնց Սուրբ, Կաթուղիկե և առաքելական Եկեղեցին նզովել և դո՛ւրս է ձգել, որոնք հեռացած Աստուծու. ուղղափառ եկեղեցուց, մինչև այսօր վարվում են,ամե՛նքը իր չարությամբ ներկված, որ անհայտ չեն միմյանց և ամե՛ն ուղղափառ ժողովրդոց էլ հայտնի:

Եվ թեպետ այս մարդիկը մոլորվա՛ծ են և չբժշկվե՛լու կերպով կաղում են հավատքի մեջ, բայց, այս խոսքո՛վ է միայն և ո՛չ գործով. պա՛տճառ, մարմնի՛ պարկեշտությամբ, ամե՛ն ճգնությանց մեջ, մի՛նը մյուսից գերազանցում են, և մա՛նավանդ կերակրի, խմիչքի և ցանկականի համբերության մեջ։ Իսկ Հայոց աշխարհի աղանդը, որ ասո՛ւմ են, մի հիմնադրի անուն չունի իր վրա, և գրված մի բան չէ՛։ Հավատքից և ուսումից զո՛ւրկ են, գործի մեջ ծո՛ւյլ և անհամբե՛ր, որոնցից,նայելով այն տգիտությանը և անկարգ վարքին, որ կա նոցա մեջ, արդա՛րև արժա՛ն էր, որ ա՛յդպիսի մի աղանդ բուսաներ, առասպելի ասածին համեմատ, թե «Խոզի՛ պես հարսին կպրե֊կարասը բաղնիք»:Իրա՛վ որ «թող չպատմվի՛ այս Գեթի մեջ և չլսվի՛ Ասկաղովնի դռներում». կարդացողը կը հասկանա։

Բայց ես թե՛և այդ տեսակ աղանդավորներից մի մարդ գիտեի, սակայն լոկ համբավի վրա հիմնվելով դատե՛լ կամ դատապարտե՛լ բնա՛վ կամք չունեի, ուստի, այն չարաթույն մարդիկը, կարծո՛ւմ էին,թե ես էլ նոցա նման եմ: Քայց ես չէի դատապարտում ա՛յն պատճառով, որ ուսել էի Քրիստոսից. որ չէ հրամայում ամեններին, մինչև հնձի ժամանակը հանդգնությամբ որոմը ցորենից քաղել, այլ խոստանում է հնձի ժամանակ ուղարկել իր հրեշտակները6, որոնց կամ հրեշտակ է ասում և կամ ճշմարիտ վարդապետ. ինչպես Սուրբ Գիրքը սովո՛ր է վարդապետներին հրեշտակ անվանել, որպես և իշխաններին Աստված ասացին մարգարեքը։ Իսկ ես, որ ո՛չ հրեշտակ եմ և ո՛չ վարդապետ, երբեք էլ սորա կամ նորա կամքը հարցնողներից չեմ եղած,որ մի իշխանության գործ գտնեմ, ո՛չ երբեք, պատճառ ինձ ատելու համար կարելի է իմ անարժանության պատճառովսո՛ւրբ, անարա՛տ և ամեն մեղքից ազատ Հայոց այդ ուսուցիչքը, թող թե մեծ մեծ պաշտոնների հասցնել, ինչպես եպիսկոպոսության, կամ նոցա մեջ առաջին պաշտոնի և կամ եկեղեցու դատավորության, այլ քորեպիսկոպոս էլ