Թո՛ղ ասե՛ն այժմ այդ չնչի՛ն և թշվառակա՛ն մարդիկը, թե ինչի՞ նախանձի պատճառով ձգում են իրենց անձը չապաշխարվելու մեղքի տակ, որոնց մասին և Հովհաննես առաքյալը հիշում է ասելով, թե «կա՛ն մեղքեր, որ մահի՛ հավասար ենն, որ և Ավետարանչաց գրվածոց մե՛ջ անգամ կարդում են, թե «ո՛վ որ Հոգին Սո՛ւրբը հայհոյե նորա մեղքը չթողվի՛, ո՛չ այս և ոչ գալու աշխարհում», բայց, արհամարհողների պես, բանի տեղ չեն դնում։ Բայց մարդ մարմնի թուլության պատճառով մեղք է գործում, ինչպես և ես, որ ամեն մարդերից էլ մեղավոր եմ. բայց մեղքը մե՛ղք չէ ասել, ո՞ր արհամարհոտ և ամբարիշտ հոգին կարող է մտքից անցնել։ Իսկ ով որ ճանաչե իր հանցանքը և զարհուրած սրտով կարող լինի զղջալ շտապել, իսկույն թողություն կստանա։ Բայց ո՛վ որ հիմար կույսերին ձևո՛վ կամենա ազատվիլ, թողություն չի ստանալ։
Դարձյալ ասում էին. «աղանդավո՛ր է»։ Եվ այս բանը աշխատում էին շուտ շուտ ամենին հայտնել և տկարամիտ մարդերին հավատացնելով, իմ մեջ եղած շնորհի վարդապետությանը, որպես մի թերի բանի վրա նայել էին տալիս։ Աղանդի անո՛ւնն անգամ, որով այդ հանդուգն մարդիկը բամբասում էին ինձ, գրով գոելու համար ես շատ աղտեղի եմ համարում։ Բայց նոցա հայհոյանքի խորհուրդը, մի փոքր առաջ հիշված, դարձյալ նոցա ասած բաներին նման էր, ինչպես պոռնիկների մեղքը թեթև և չնչի՛ն համարելը։
Բայց ե՛ս, իմ կարողության չափով, Հունական գիտությա՛նց պարապելով, իմ տկար մտքի զորելու համեմատ, կարդացած եմ գրվածքը սուրբ մարդոց, որ, Սուրբ Հոգու զենքով զինված, աղանդավոր վարդապետությանց հոգեսպան սուրերը այդ վարդապետությունքը հնացողների սրտերին դեմ դարձնելով, նոցա աղեղները փշրեցին և իրենց փրկարար վարդապետությունը գրո՛վ մեղ ավանդեցին, ինչպես արդա՛ր և հոգեսե՛ր հայրեր ամե՛ն հիմար մարդոց օգտի մասին հոգալով։ Որոնց գրվածքը եթե մի մարդ երկա՛ր և ջե՛րմ սիրով կարդա, անվնա՛ս կարող է շինել և հեշտ ազատվիլ չար աղեղնավորների կրակ թափող նետերից։ Սուրբ Աթանաս Աղեքսանդրացու, և երկու միանուն մարդոց Կյուրեղ Աղեքսանդրացու և Կյուրեղ Երուսաղեմացու, Բարսեղ Կեսարացու և Նազազացի Գրիգորի, որ իր շատ շնորհի պատճառով աստվածարան ասվեցավ, և մեր առաքելանմա՛ն նահատակ Հայոց վարդապետ Գրիգորի մասին է խոսքս,- և նոցա՛ նմաններին, որ նո՛ւյն առողջամտության ճանապարհին հետևելով վարդապետեցին։ Այս պատճառով և մյո՛ւս բոլորը և ի՛նչ որ նոցա մոտ եղած մարդո՛ցը վերաբերյալ, նորա ծառաները