Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինչև’ի վախճան կենցաղոյս իմոյ: Այլ յաղագս իմաստաւոր քանի ըստ նորա տեառն մեծ հրահանգին, շահեալ՛ի նմանէն հանգոյն մեծի գանձու ամփոփելոյ հաչուէի զպարարումն զայն: Յորոյ վերայ տեսեալ պարեգօտաորաց, զայրագնեալ իմն զօրհնելոյ տիկնոջ Աւագի զմիտսն ոչ ծանուցին առ ժամայն. նա աղաչելով զերանելի մայրն հոգացեալ իբրև զեղբարս’ի վերայ եղբօր, այլ առաւելս զայրացուցեալ, գրգռելով զկամացն իւրեանց նովաւ կատարեցին զհաճոյս:

Եվ սոցա այսպես նախատվիլը և հայհոյվելով հալածվիլը, ոչ թե անցած ժամանակների պատմությամբ, կամ որպես մի լուր մի մարդուց լսելով մեզ հայտնվեցավ, այլ բո՛ւն մե՛ր օրերում և մե՛ր ժամանակում այս ամենր կատարված տեսանք։

Իսկ ցյառաջագոյն գրելոցս սուրբ արանցն, զորս’ի պամութեանն նահատակին Գրիգորի դրոշմեալ յիշատակէ: Էլ ի՛նչ ասեմ արդա՛ր և արժանավոր բարեպաշտ և սուրբ Ներսես կաթողիկոսի մասին և կրոնավոր, առաքինի և Հայոց մե՛ծ լուսավորիչ տեր Սահակի և ուրիշ շատերի մասին, որոնք վախճանեցան, ո՛չ օրհնելու համար բանալով իրենց բերանը։

Այս պատճառով զարհուրած վախենում եմ, չլինի թե և դոցա կպչի Ավետարանի սպառնալիքը, որ ասում է. «Ահավասիկ ես կու՛ղարկեմ ձեզ մարգարեներ, իմաստուններ և կարդացողներ և դուք նոցանից կսպանեք, կը խաչեք և ձեր ժողովարանների մեջ կը տանջեք և քաղաքից քաղաք կհալածեք, որ ձեր վրա գա երկրի երեսը թափված ամեն արդար արյուն, արդար Աբելի արյունից սկսած մինչև Բարեքի որդի Զաքարիայի արյունը, որ տաճարի և սեղանի մեջ տեղը սպանեցիք, ճշմարի՛տն ասում եմ ձեզ, որ այդ ազգից պիտի պահանջեմ»:Այլ տգետները պիտի մխիթարեն մեզ Հրեից ազգին ասված կարծելով այդ խոսքերը։ Այնպիսին, թո՛ղ, լավ ուշադրությամբ մտածե. արդար Աբելի արյունից ասաց. որ նորա սպանվելու ժամանակին նայելով, երկյուղով հասկանա, թե այդ խոսքը վերաբերվում է այն ամեն մարդոց, որոնք նույնտեսակ գործեր կգործեն։ Համարձակվում եմ հանդգնությամբ այս էլ ասել, եթե ստույգ չեն իմ կարծածները, դու՛, Տե՛ր, քաղցրությամբ, բանի տեղ չդնելով, ներե՛ ինձ, որպես մի տկարամի՛տ մարդու։ Եվ քո՛ իսկ ամենասքանչ անձինդ, որից ամեն մեծ կամ փոքր մարդու, որ կան Հայոց մեջ, հասել է մեծապես օգտակարություն և պատի՛վ և փա՛ռք, իսկ մի քանիսին էլ մահից դեպի կյանք և կորստից դեպի գտնվիլ և մեջ տեղում լինել դու՛, Տե՛ր, պատճա՛ռ ես եղած. այժմ տեսնելով Տի