ԹԱՐԳՄԱՆՉԻ ԲԱՑԱՏՐՈԻԹՈԻՆՔԸ
§ 1. Այս Թուղթը, ինչպես ամենին հայտնի է, առաջին անգամ հրատարակվեցավ տպագրությամբ Մոսկվայի մեջ, 1853 թվականին, պ. էմինի ձեռքով։ Այդ տպագրված օրինակից է արած մեր թարգմանությունը։ Ինչպես պ. էմինի հառաջաբանից երևում է, Թուղթը դուրս է եկած ս. էջմիածնի գրատունից, և ինքը պ. հրատարակողը ստացել է իր օրինակը հանգուցյալ տեր Հովհաննես Շահխաթունյան արժանավոր եպիսկոպոսից։ Մեզ, նույնպես, պատահեցավ տեսնել այս Թղթի մի ձեռագիր օրինակը ս. էջմիածնի մեջ, արժ. Դանիել վարդապետի մոտ. բայց ավա՜ղ, այն ուրիշ օրինակ չէր, այլ բո՛ւն գրչագրիչը արտագրված, որով չէին պարզվում աղճատված կամ մութտեղերը, չէ՛ր լցվում նույնպես թերթերի պակասությունը։
Թղթի հարազատությունը երկբայության ենթակա խնդիր չէ։ Մեծ Վահանի օրով, Ղազար Փարպեցու կրոնավորների վրա տեսուչ կարգվիլը այդ Թղթի հրատարակվելուց առա՛ջ էր հայտնի Ստեփանոս Տարոնեցու պատմությունից, ուր 82-րդ երեսում, այսպե՛ս է խոսում երջանիկ ծերունին.«իսկ Վահան զեկեղեցիս Աստուծո լուսազարդեալ նորոգէր, զպաշտօնեայս ուխտին մեծարելով, բարեշէն զաշխարհս առնելով։ Նույնն և 'ի ժամանակս իշխանութեան իւրոյ զմեծ Կաթուղիկէ եկեղեցին որ ի Հայս վերստին մեծապէս նորոգեաց, զդասս կրօնաւորացն բազմացուց անելով, որ Սուրենայ անապատն ասի, վերակացու նոցա կարգեալ Ղազար Փարպեցին՝ ճարտասան և պատմագիր»։
Եթե այս վկայությունն էլ չունենայինք, այնուամենայնիվ կարելի էր հաստատողապես ապացուցանել, թե Փարպեցու գրչիցն է դուրս