Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«թե որ մեկը պատիժ կընդունի, առաջ պիտի կատարե զայն և հետո, թե որ ասելիք մը ունի, տեսչին հասկցնե»։

— Պատիժը կրելուց հետո արդարանալու օգուտը ի՜նչ է։

— Այդ կանոնը կատարվելու համար գրված չէ, ուստի և ոչ կիրառական[1]։

— Չկատարվելու կանոնը ի՛նչ պատճառով է տպվում։

— Ո՛վ է այդ իրավաբանը։

(Պ. Այվազովսքին պատասխանում է) — Մի ապստամբ մարդ։

— Իրավունք թողո՞ւց պարոն Այվազովսքին այսուհետև յուր գործերին կամ գրածին հավատալու...

— Անտարակո՛ւյս։

— Ի՞նչպես թե անտարակույս. հունվարի ասածից հրաժարվում է փետրվարին, մի տարի հառաջ գրված բանից հրաժարվում է ներկայումս։

— Խե՛ղճ մարդ, որ դեռ չգիտես, թե ճշմարտությունը օրացուցի պես տարին մի անգամ փոխվում է. հարկ դիպվածներուն և ամիսը մի անգամ։

— Հասկացա, և օրը քանի մի անգամ։

— Այո՛, ո՛րքան շատ, ա՛յնաքան լավ. նոքա բարոյապես աճեցնում են մարդու հասկացողությունը...

(Աներևույթ սատանան)—Կեցցե՛ հոգևոր վարժությունը. կեցցէ՜ Լոյոլան։

Առայժմ միջոց չունինք ուրիշ բան ասելու. առաժմ հերիքանում ենք երկու տողով: Բայց մեր տեսածը և լսածը մեր հետ գերեզման չտանելու խոստումը առնում ենք հրապարակով։ Ընթերցող հասարակությունը կարող է հավատ ընծայել մեր խոստմունքին, մանավանդ եթե հիշե, որ ոչ երբեք զանցառու եղանք մինչև այժմ կարելի հրատարակությունների մասին։

Թող պարոն Չամուռճյանը քարոզե, թե հոգևորներից դուրս փրկություն չկա, թող պարոն Այվազովսքին յուր սպառնացած քննությունը սկսանե (ո՜հ,ի՜նչ սարսափ մեր համար), Հյուսիսափայլը կկշռե նոցա արժանի պատասխանը (sic!)։

3-715

  1. Պ. Այվազովսքիի բարեկամների մի նամակից, ուր նամակագիրը դնում է պարոն Այվազովսքիի բուն խոսքերը: