Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զայլ նեղութիւնսն և զի հանապազ խուժանն ի վերայ իմ կուտէր, և հոգթ ամենայն եկեղեցեաց։ Ո՞ հիւանդանայ, և ո՛չ ես հիվանդանամ. ո՞ գայթակղի, և ո՛չ ես տապանամ: Եթե պարծել ինչ պա՛րտ իցէ, զտկարութեա՛նն պարծեցայց։ Աստուած և հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի դիտէ՛՝ որ է օրհնեալ յաւիտեանս, զի՛ ոչ ստեմ։ Ի Դամասկոս ազգապետն Արետա՛յ արքայի պահէր զքաղաքն Դամասկացոց ունել զիս. և ընդ պատուհա՛նն վանդակաւ կախեցայ ընդ պարիսպն, և փախեայ ՝ի ձեռաց նորա»։ Թուղթ. Պաւղ. առ Կորնթ. երկր. Գլ. ԺԱ, համ. 21 — 33։

Բացի սոցանից և ուրի՛շ տեղերում առաջ է բերում Պավղոսը, իր պարծանքները. բայց մենք հերիք համարենք այսքանը:

§ 13. Բնագիրը. «Եւ հաւատոց Աստուծոյ առաւել ընդանի». (եր. 39)։ Պավղոսից է փոխ առնում այս ձևը. «Մանավանդ առ ընտանիսն հաւատոյ». թ. Պավղ. առ Գաղատ. Գլ. Զ, համ. 10։

Իններորդ դարում ծաղկած հրաշալի Մաշտոցը իր հոյակապ և սքանչելի նամակի մեջ, որ գրեց Աբասին, մեզ թվում է թե դարձյալ Պավղոսի այս գաղափարն է հեղհեղում, երբ ասում է. «ըստ սննդակից գոլոյ ինձ ՝ի մանկութենէ օրինաց Աստուծոյ»[1]:

  1. Այն պարոնները, որոնք ամեն ստության երկրպագում են, միայն թե ճշմարտության երեսից փախչին, ինչպես սատանան խունկից, չեն ամաչում մինչև այսօր էյ այս սուրբ եպիսկոպոսը քաղկեդոնական հոչակել, առիթ առնելով նորա րոպեական ակամա սխալը։ Ահավասիկ բուն ճշմարտությունը: Հիրա՛վ է, որ այս ականավոր անձը, Գևորգ կաթողիկոսի օրով, մինչդեռ Սևանա վանքումն էր լինում, կարծելով թե կարելի է ընդունել քաղկեդոնյան ժողովը առանց ուղղափառ լինելուց դադարելու, հրատարակել էր այս մասին մի գրվածք: Երանելի Գևորգ կաթողիկոսը տեսնելով այս, նղովքով դատապարտեց թե գրվածքը և թե նորա հեղինակը, ցույց տալով, եթե որքան սխալական և մեղանչական է այդ խռովահույզ ժողովի սահմանադրությունը, դու ասա, Լևոնի տումարը: Երանելի Մաշտոցը անախտակիր ոգվով քննելով այս բաները զղշացավ իր գործի վերա և իր կարծիքով գրվածը իսկույն պատառելով ապաշխարեց և մեղա գռչեց: Սմբատ թագավորի եղբայր Աբասը, իր եղբոր թագավորության մասին թշնամացած լինելով երջանիկ Գևորգ կաթողիկոսի հետ և դավաճանություն հնարելով նորա ընդդեմ, երբ նամակ էր գրել Մաշտոցին, որ նա ևս միանա իր հետ ընդդեմ կաթողիկոսին, իր ծանծաղամրտությամբ կամենալով գրգռել Մաշտոցի վրեժխնդրությոլնը, հիշեցնում էր նորան կաթողիկոսի նզովքը: Ահա Մաշտոցի խոսքերը, «բայց իմ նզովք դատապարտութեան յա: էտ, յիրաւի և արժանի էր. և զի վրիպեցայ և ըստ արտուղի անկեալ՝ ինքնահրաման բարձի զխնգրոց սուրբ Հարցն, որ ՝ի մէջ մեր և ՝ի Քաղկեդոնականացն, վասն որոյ աղօթահայց ապաշխարությամբ և առաջի անկմամբ պատառեցի նովին սուրբ ձեռօք զձեռնագրեալսն յինէն կարծեօքս (Յովհ., կաթ. եր. 83)։ Այս խոսքերից հետո Մաշտոցը քաղկեգոնիտ էր ասողը․ պարպապես հայհոյում է անկաշառ ճշմարտության սրբությունը։ Այսչափ։