«Իսկ յամին եօթն և տասներորդի Յազկերտի արքայի (455 թիվ), իշխանն Վրաց Աշուշայ աղաչէր զավագս դրանն արքունի, բազում և անհամար կարասի ծախեալ իւրաքանչիւր ումէք. և մանաւանդ անօրէն հազարապետին Միհրներսէհի, դոր մեծաւ ջանիւ և սաստիկ աշխատությամբ հավանեցուցեալ տայր ասել ցթագաւորն Ցազկերտ զի շնորհեսցեն նմա զորդիս երանելւոյ նահատակին Հմայեկայ ի տոհմէն Մամիկոնէից, զորս առեալ էր նենգաւոր իշխանին Սիւնեաց Վասակայ ի դայեկաց, որպէս զորդիս մահապարտաց և տարեալ ի Դուռն զի մեռցցին, որք էին յոյժ տղայք», (Փարպ. Պատմ. եր.185)։
Դնենք թե նույն 455 թվականին, երբ Վահանը հետ եկավ Պարսկաստանից իր երկու եղբարց հետ, նորա մայրը, Զվիկը տարավ նորան Աշուշայի տունը, ուր ուսում էին տալիս Փարպեցուն, դնենք թե այդ թվականից սննդակից և խաղակից դարձավ Փարպեցին Վահանին, դնենք թե Փարպեցին «ըստ տիոց աւագագոյն էր քան զՎահան»), բայց և այնպես պիտի ընդունենք, որ Փարպեցին, 455 թվականին խաղացող պատանի է:
Մենք չգիտենք, թե ո՛րքան ժամանակ տևեց Փարպեցու և Վահանի սննդակցությունը և խաղակցությունը, բայց և այնպես պ. էմինը ընդունում է, որ Փարպեցին աշակերտվել է Աղանին այս բանից հետո, որովհետև ասում է, թե Աղանը ընդունեց նորան որպես իր ազգակցի խաղակիցը։ Մենք չգիտենք, թե ո՛ րքան ժամանակ մնաց Փարպեցին Աղանին աշակերտ և ե՞րբ գնաց Հունաստան, բայց պարոն էմինը ընդունում է, որ եղել «է» այս «զկնի յերկար մի դեդերելոյ յո լսումն Սրբազան տառից» Աղանի մոտ։ Մենք այսքանը գիտենք, որ Փարպեցին «անդստին ի մանկական
նորա հարաբերությունը Ձվիկի հետ. այնտեղից մենք տեսնում ենք, որ այս երանեյի տիկինը մայր է եղել մեր հոյակապ վարդապետին, Փարպեցու Պատմության մեջ կարդում ենք այդ օրհնյալ տիկնոջ գովասանությունը և այնտեղ, ուր խոսում է Դոնում կապված նախարարների Հայաստան մնացած կանանց վրա, Փարպեցին առիթ չէ բաց թողում, որ կարելի եղածի չափ մանրամասն չպատմե Մամիկոնյաց գերդաստանին վերաբերյալ մի նշանավոր անցք, ի՛նչպես կարելի է, որ Փարպեցին լռեր Ձվիկի գերությունը։ Մենք չենք կարող այս թույլ տալ, երբ նա չէ ծածկում մեզանից ներսեհ և Հրատ Կամսարականների կանանց գերությունը, Մեծ Վահանի պատերագմների ժամանակ Պերոզի օրով, Չենք կարող թույլ տալ, որովհետև, եթե Ձվիկը տարված լիներ պարսից Դուռը, անհնար է թե նորա պես ժրագլուխ կինը հանդես չունենար այն անցքերի մեջ, որ կապված նախարարների և ս. Ղևոնդյանց մասին խոսելով պատմում ես մեղ և՛ Փարպեցին և՛ Եղիշեն, առանց Ձվիկի կամ որ և իցե կնոջ անուն հիշելուն։ Չենք կարող թույլ տալ, որովհետև Փարպեցու Պատմության և Թղթի մեջ մի փոքր այլապես պիտի խոսվեին, եթե Ձվիկը լիներ երբ և իցե բռնված։