ինչ ի տղայութեան» և կարո՛ղ ենք ավելցնել, թեև ոչ իսկ տեսել է նորանց:
Մինչև Փարպեցու Թղթի հայտնվելը ներելի էր տակավին կրկնել թեև անհիմն բայց հնացած կարծիքը. իսկ Փարպեցու Թղթի հայտնված օրից այդ կարծիքների գինը կոտրեցավ: Եվ այսուհետև ոչ միայն արժեք չունին, այլ բնա՛վ ներելի չէ կրկնել։
Բայց սակայն պ. էմինը, իր հառաջաբանի մեջ այսպես է խոսում. «Գնացեալ աշակերտեցալ Ղազար առ ոտս Աղանայ, որ և քեռի գոլով Վահանայ Մամիկոնենի ընկալաւ զպատանին և զխաղակիցն ազգակցին իւրոյ սիրով և ո՛չ զլացաւ ի նմանէ զլուսաբեր զիւր վարդապետութիւն, զատուցանելով գնա ի ծառայութենէ աշխարհիս պարեգօտիւք։ Զկնի յերկար մի դեգերելոյ յուսումն Սրբազան տառից առ ոտս սրբակրօն առն՝ ըստ հրամանի նորին և վարդապետացն իւրոց Սահակայ և Մեսրովպայ գնաց ի Հոռոմս» և այլն (եր. 20)։
Ավելի քան թե զարմանում ենք, որ պ. էմինը Փարպեցու Թուղթը իր ձեռքում ունենալով, և մանավանդ այդ Թղթի հետ միասին, տպում է այս խոսքերը։ Մենք զարմանում ենք, ոչ թե պ. Էմինի առհասարակ ձևի վրա, որով խոսում է և պատմում է մեզ, որ Աղանը Վահանին քեռի լինելով ընդունել է սիրով նորա խաղակիցը և այլն և այլն, որ մեզ պարապ ժամերի արդյունք է երևում, որովհետև հիմք չկա, այլ զարմանում ենք, որ պարոնը ասում է թե Փարպեցին (Աշուշայի տանից դուրս եկած) աշակերտվեցավ Աղանին և «զկնի յերկար մի դեգերելոյ յուսումն Սրբազան տառից առ ոտս սրբակրօն առնս՝ ըսա հրամանի նորին և վարդապետացն իւրոց Սաճակայ և Մեսրովպայ գնաց ի Հոռոմս»:
Սուրբ Վարդանանց Ավարայրի պատերազմը եղավ 451 թվականի գարնան։ Չի՛ք Վասակը 450-ի աշնանը բռնոտեց, որպես Հմայակ Մամիկոնյանի երեք որդիքը[1] նույնպես և մյուս նախարարաց զավակները, որ հետո ուղարկեց Պարսկաստան:
- ↑ Այլ առակ լուարուք. «իսկ զկնի վճարման սուրբ նահատակացն մեր, չարն Վասակ՝ զկին և զերեսին որդիս Հմայեկայ ՚ ի Դուռն տանէր»։ Վարդան, Պատմ. եր. 56։ Մենք չենք ընդունում Հմայեկի կնոջ Ձվիկի գերությունը այս մասին Վարդանի վկայությունը բնավ արժեք չունի մեր աչքում։ Գուցե, եթե Փարպեցու Պատմությունը չլիներ և Թուղթն էլ չհայտնվեր, ընդունեինք Վարդանի խոսքը. բայց քանի որ Հմայեկի կնոջ- Ձվիկի — սնուցած հոյակապ Փարպեցին ասում է թե չի՛ք Վասակը ուրիշ նախարարաց որդոց հետ — որդոց, բնա'վ և ոչ մի կնոջ անուն չկա — բոնեց և Հմայեկի էրեք որդոցը և Դուռը տարավ։ Երբ Աշուշան Պարսկաստանից հետ բերելով նորանց հանձնում է նոցա մորը, Ձվիկին, մենք չենք ընդունում Վարդանի խոսքը: Փարպեցու իմանում ենք