Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


433 թվականին, ու՛ր կմնա Փարպեցուն նոցա աշակերտ եղած լինելը, կամ Չամչյանի՝ «թե Վոամշապուհին ականատես էր, Մեծ Թարգմանչաց տեսել էր և տղայության ժամանակ մի քանի բան նոցա դպրոցում ուսել էր» ասելը. ո՛ւր կմնա պարոն էմինի կարծիքր, թե Փարպեցին սուրբ Սահակի և սուրբ Մեսրոպի — իր վարդապետների հրամանով—գնաց Հունաստան։ Փարպեցին 455֊ին խաղացող պատանի է Աշուշայի տանը, Մեծ Թարգմանիչը այդ միջոցին արդեն 15—16 տարի է, որ վախճանել են, բայց պարոն էմինը այս լափով էլ գոհ չլինելով և Փարպեցուն 457 թվականից հետո«««««»»»»» § 21. բնագրում այսպես է ասած. «Եւ երթեալ 'ի Սիւնիս' կեցի անդ ամս երկուս, զձմեռն 'ի քարայրի աո աոն միում հոչակելոյ 'ի բնակշաց գաւաոին յամենայն կրօնաւորոլթիւնս, որում անուն էր Մովսէս, և տեղին' Անձուկ, և զամառն յաղագս տօթոյ տեղւոյն' քահանայապետ աշխարհին' ՚աէր Մուշէ, տանէր զիս առ ինքն, ուր և լին էր 'ի հովոլ։ Արդ' զառաջինն կելոյն իմոյ զվարս' տէր Ներսէհ և Հրատ Կամսարական գիտեն զՍիւնեացն յաոաջագրեալ եպիսկոպոսն աշխարհ տո մի քանի տարի էլ Աղանին աշակերտություն արած ընդունելով, հետո Հունաստան է ուղարկում նորան Մեծ Թարգմանլաց հրամանով: Մեզ թվում է, թե Մեծ Թարգմանլաց ան դրաշիրի մ յան հրամանը լոկ երևակայության արդյունք է նոր ժամանակների, որ, հինգերորդ դարում, երևակայության մեջ էլ տեղ չուներ։ 9այց եթե այս ամենը մոռնալով, միայն այս առնունք, որ ինքը Փարպեցին ամեն ուրիշից լավ կարող էր իմանալ, թե ո՞ւմ աշակերտ է ինքը, ապա ուրեմն առանց այլ և այլի պիտի ասենք, որ այդ առաքինի մարդը աշակերտ է եղել Աղանին և ոչ Մեծ Թարգմանլաց։ Փարպեցին թե Պատմության և թե Թղթին մեջ պարզապես առում է, թե ինքը աշակերտ է երանելի Աղանին, թե սա է եղել Ղազարի ազատության պատճառը, թե իր տղայության ժամանակ Ազանից է ուսել սուրբ հավատը, թե Աղա նըն է նորան պարեգոտ հագցրել: Փարպեցին եթե նաև մի ամիս լիներ աշակերտված Մեծ Թարգմանլաց, ապա անշուշտ և պարծանքով կհի~ շեր այն սուրբերի և մի ամսվա երախտիքը, մանավանդ մենք տեսնում ենք, թե ի՞նչ որդիական և արժանի հարգությամբ է խոսում նա Մեծ Թարգմանլաց մասին։ Մեղ թվում է, թե Փարպեցու Թղթում հիշվ ած վարդապետքը են Մեծ Թարգմանլաց աշակերտներից, որ այն ՛միջոցին բնավ պակաս չէին և «ղմի միով ելևելս առն էին», ինչպես ասում է Փարպեցին իր Պատմության մեջ, Մեզ թվում է, թե Աղանր թեև եղել է Փարպեցու դաստիարակության գլխավոր ուղղիչը, այնուամենայնիվ Փարպեցին ունեցել է նորա ձեռքի տակ թերևս և ուրիշ ուսուցիլք, երբ հոքնականապես վարում է վարդաց պետ խոսքը, և եթե մենք էլ հոքնականապես պիտի հասկանանք։ Այս վերջին խոսքերը ասում ենք այն պատճառով, որ Փարպեցու ասած <րառ ի բժշկութիւն վիրսււորաց փութա' հա'и յօգնել» բանի մեջ (եր. 53) վի- րավորացը վիրավորիս պիտի կարդանք, որովհետև միայն Փարպեցու գլխին էր եկել փոթորիկը և նա էր վիրավորը, 9ացի սոցանից, մենք չդիտենք, թե ո վքեր էին նորան ուսում տա- 343