Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աշուշայի տանը. և հարկե թե կային ուսուցիչք. երբ ասում է «յորում դրան և զմեզ ուսուցանէին» (եր. 41):

Զիարդ և իցե այս է ճշմարիտը, որ Փարպեցին Մեծ Թարգմանչաց ոչ աշակերտ է յեղել և ոչ նոցա հրամանով Հունաստան գնացել․ թո՛ղ այսուհետև ո՛վ ինչ կամի խոսի։

§ 19. Այս Կամսարականները Վահանի հորեղբոր, այսինքն, մեծ Վարդանի թոռներն էին, Հայտնի է թե մեծ Վահանը մեծ Վարդանի եղբոր՝ երանելի Հմայեկի որդին է, իսկ մեծ Վարդանը իր կրտսեր դուստրը,որի անունը Վարդ-Անույշ էր, ամուսնացուցած էր Արշարունյաց տիրոջ Արշավիր Կամ սարականի հետ, որոնցից ծնեցան Ներսեհ, Հրահատ և Վահան Կամսարականները: Եվ ինչպես սոցա հայրը — երանելի Արշավիրր — մինչև իր մահը հավատարիմ մնաց թե ս. Վարդանին, որ ինչպես ասացինք իր աներն էր, թե ապգին և թե սուրբ ուխտին, այնպես էլ նորա որդիքը մինչև վերջը հավատարիմ մնացին մեծ Վահանին և եզան նորա թեր և թիկունքը։ Փարպեցին սոցա մոտ է կեցել այն բոլոր խոովությանց և պատերազմի ժամանակները, որ Պերոզի ընդդեմ մղում էր Վահանը և որին մեծապես գործակից էին Կամսարականքը։ § 20. Վահանի նվաճումը, այսինքն նորա հաշտությունը Պարսից տերության հետ, եղավ 484 թ<Հ վական~հ> ին, երբ Պերոզի տեղը նստավ Վաղարշ թագավորը։ 9այց պետք չէ մոռնալ, մեծ Վահանը ցած չդրեց զենքը, մինչև որ հարդել տվեց Պարսից տերության, թե" Հայոց ազգի և" թե նորա եկեղեցու իրավունքները։ Այս հաշտության մանրամասն նկաց րագրությունը կարելի է տեսնել Փարպեցու ստույգ Պատմության մեջ 279-դ երեսից սկսած մինչև 306-դ երեսը։ § 21. 9նագրում այսպես է ասած. «Եւ երթեալ 'ի Սիւնիս' կեցի անդ ամս երկուս, զձմեռն 'ի քարայրի աո աոն միում հոչակելոյ 'ի բնակշաց գաւաոին յամենայն կրօնաւորոլթիւնս, որում անուն էր Մովսէս, և տեղին' Անձուկ, և զամառն յաղագս տօթոյ տեղւոյն' քահանայապետ աշխարհին' ՚աէր Մուշէ, տանէր զիս առ ինքն, ուր և լին էր 'ի հովոլ։ Արդ' զառաջինն կելոյն իմոյ զվարս' տէր Ներսէհ և Հրատ Կամսարական գիտեն զՍիւնեացն յաոաջագրեալ եպիսկոպոսն աշխարհին» (եր. 40)։ Պ. էմինը, տեր Մուշեի վերաբերությամբ, այսպես է ծան ո թ ար անում. «Մուշէ եկաց կաթողիկոս զկնի Սամուէլի ’ի 502 ամի»։ Չենք ամաչում այստեղ ասել, որ պարզապես չենք հասկանում այ։ •ծանոթաբանության միտքը։ Արդյոք, Հայոց կաթողիկոս է հասկանում պ. էմինը քահանա յապետ աշխարհին խոսքը, և ուզում է ասել, թե Փար-