Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կաթողիկոս չհասկանան Մուշեի քահանայապետությունը, հայտնում ենք, որ 491 թ<վական> ի Վաղարշապատի սուրը ժողովում, որի մասին խոսել ենք (§ 6), մենք տեսնում ենք Մուշեին որպես Սյունյաց եպիսկոպոս, մյուս գավառների եպիսկոպոսների կարգում։

Երրորդ, Սամվել կաթողիկոսից հետո, 502 թՎվական^> ին կաթողիկոս նստող Մուշեն, Երևանի մոտ Կոտայք նահանգից էր, գեղի անունը զանազան ձևով են գնում ժամանակագիրք, ոմանք, Աղբերից, ոմանք, Այլաբերից և ոմանք, Այլաբերղից ասելով, իսկ Սյունյաց աշխարհի Մուշե եպիսկոպոսի ինչ տեղից լինելը մեզ չէ ասում պատմությունը, ինչպես և չէ ասում, թե Սամվելին հաջորդողը Սյունյաց եպիսկոպոս Մուշեն էր։ Փարպեցու բարեկամ Մուշե եպիսկոպոսը միայն եղած չէ, որ Մուշե անուն էր կրում, նորանից առաջ էլ, հետո էլ եղած են Մուշեներ, պատճառ չունինք չընդունելու, որ նորա օրով էլ կայինր Պ. էմինր, թեև առանց հիմքի դրել էր այս ծանոթությունը, գո'նե պիտի չմոռնար այս և 53 դ երեսում, երբ հարկավոր էր գտնել այն կաթողիկոսի անունը, եթե անպատճառ պիտի կաթողիկոս իմանանք այն մարդը, որից բողոքում էր Փարպեցին, չպիտի դներ դարձյալ Մուշեի անունը, որովհետև անհաշտելի հակասություն է դուրս գալիս։ Փարպեցին, իր ք^ղթ՚ոմ իր Սյունյաց աշխարհում ունեցած վարք ու բարքին վկա է ցրոնում Մուշեին, ուրեմն նա այն ժամանակ դարձյալ Սյունյաց առաջնորդ էր և ոչ կաթողիկոս, և առավե լ ևս ոչ այն մարդը, որից բողոքում էր Փարպեցին. պատճառ, այն ժամանակ պիտի այլապես խոսեր Թղթում և պիտի ասեր, թե այդ մարդը, որ այժմ ինձ անտես արավ, ինքը գիտե իմ վարքս ու բարքս, ըստ որում Սյունյաց աշխարհում եղած ժամանակս ինձ իր մոտ էր պահում ամառներըւ Թե ի նչ է այդ տեսակ ծանոթարանոլթյանց օգուտը, որ պ. էմինը անում է, մենք բնա'վ չենք հասկանում։ § 22. 9նագրում գրած է Հրատ. պ. էմինը ծանոթաբանում է. <րՀրահատ կամ Հրատ, որպէս գրե կրճատելով Ղազարւ> Հեր. 40)։ Ինչպես երևում է, պ. էմինր բնա'վ հաշվի մեջ չէ դնում այդ թուղթը օրինակող գրագիրների սխալանքը և դարերի ծանրությունը, որոնց տակ ճնշվել է այդ Թուղթը, պա'տճաո, իբրև իրողություն ուզում է մեզ հավատացնել, թե այդ կրճատությունը եղած է րո'ւն Ղազար Փարպեցու ձեռքով։ Մեզ թվում է, թե պ. էմինը բնա'վ ապացույց չունի. Թղթի օրինակը, որ տպել է, ապացույց չէ, որովհետև այնտեղ կան և ուրիշ սխալներ և ուրիշ աղճատանք, որ չէր կարող Փարպեցին անել։ Եվ եթե այդ աղճատանքը եղել է կամ անհմուտ գրիչների և կամ ժամանակի ձեռքով, որ 346