Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասել, թե ինքը Փարպեցին է կրճատել: Մեզ թվում է, թե ալս տեսակ եզրակացությունքն են մանավանդ պատճառ եղել մեր պատմական հիշատակարանների մթությանը, շփոթությանց և երբեմն բաբելոնյան խառնակության այնպես, որ մարդ մոլորվում է և չէ իմանում թե ինլ լա իր գլուխը: Մեղ թվում է, թե այն մարդը, որ հանդես է դալիս այսօր պատմության այս կամ այն մթությունը բացատրելու, հիշատակարանների այս կամ այն խոսքը մեկնելու կամ լուսաբանելու, պարտակա՝ն է հերքել և մերժել խնամով այն բոլորը, ինչ որ հիմք չունի, և մաքուր խղճմտանքով ներգործելով, ոչ բնավ ներել իրեն դորա փոխանակ, իր կամամտածական կարծիքներն էլ արդեն եղածների վրա ավելացներ:

§ 23. Հնար չկա իմանալու, թե ովի՝ որդի էր Ղաղար Փարպեցին: Պարոն էմինը իր հառաջաբանի մեջ (եր. 18) այսպես է խոսում. «Թէև անյայսր է մեզ անուն ծնողաց նորա. սակայն՝ որպէս երևի, ականավորք ոմանք էին և հարուստք»: Պարոն էմինը երկու բանի վրա է հիմնում այս կարծիքը նախ, իբրև ծանոթություն կամ վկայություն, fiturniutn բառի տակ, բերել է Փարպեըու ասածը իր J^qpmif: <րծւ դու (Վահան) յայց ելեալ խնդրել զիս և գտեալ յաշխարհին յայնմ՝ ածէր 'ի տուն ոչ իբրև զաղքատ զոք 'ի կազմածէն և 'ի մանկտւոյն, և ոչ իբրև օտար զոք ի քէն և կամ ծառալ ուրուր»։ Երկրորդ, վերը մեջ բերած հառաջաբանի խոսքերից հետո պա¬ րոնը շարունակում է. ((քանզի վաղ տեսանեմք զնորահասն Ղազար 'ի տան Բդեշխին Վրաց Աշուշայի, յորոյ 'ի դրան կրթէին գնա յուսումՆ դպրութեան»: Մեզ թվում է թե այս վկայությունքը իրավունք չեն տալիս մեզ են¬ թադրել, թե Փարպեցու ծնողքը ականաւորք ոմանք էին և հարուստքւ Եվ սոքա են մեր պատճառները: նախ, Փարպեցու Աշուշայի դռնում երևելը կարող էր ունենալ խիստ շատ պատճառ, բացի նորա ծնողների ականավոր և հարուստ լինելուց: Պատմությունը մեզ չէ ասում, թե ի'նչ պատճառով տեսնում ենք Փար- պեցուն Աշուշայի դռնում, ուստի և իրավունք չունինք եզրակացնել այս բանից, թե երևելի և հարուստ մարդիկ պիտի եղած լինեին Փարպեցու ծնողքը: Երկրորդ, Փարպեցին, խոսելով իր մարդու ծ առա չլինելու մասին իսկույն հարում է. «քանզի պարեգօտալորք ազատեալ են ՝ի Քրիստոս»: Մեզ թվում թե ո չ անխորհրդաբար ասում է Փարպեցին այս խոսքը, երբ իր ազատությունը հիմնում է պարեգոտի վրա. ավելացնելով տակավին, «իսկ որ զատոյցն զիս պարեգօտիւք 'ի ծառայութեան աշխարհիս ն. Ш— զսւտութեսւն bi)L մեզ առիթ Տէր Աղան քո Տեաոն քեռի էր» (եր. 41): 348