Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայկական երիտասարդության ջերմ սիրով նվիրում է հեղինակը

ԻՄ ՔԱՂՑՐ ԵՂՐԱՐՔ

Կենդանության նվիրված այս փոքրիկ գործի ճակատը կենդանի մարդերի անունով ցանկացասյսակել, և այս խորհուրդով ձեզ ընծայեցի:

Մեր ազգի անցածը տխուր է, այն օրերի պատմական հիշատակարաններից արտասուք է հոսում: Մեր ազգի ներկան թշվառ է, ստրկությունը և աղքատությունը բարձրաձայն խոսում են այստեղ: Եթե հույս ունինք ապագայի վերա, նորա երևեցուցիչը դուք եք, ձեզանից կախվում է ազգի ապագան և ձեր վերա է միակ հույսը: Ի՜նչ չափով պիտի արդարացնեք այդ հույսը, դորա վկան և չափողը պիտի լինի ձեր գործը:

Մի՛ մոռանաք, որ ձեր ապագան պիտի դատաստան կատարե ձեր գերեզմանի վերա, ինչպես դուք դատում եք այսօր ձեր նախահարց ոսկերքը: Բայց, այն օրերից բռնած որչափ հառաջ, այնքան ծանր պիտի լինի այդ դատաստանը, աշխատեցե՛ք պայծառ հիշատակներ կտակել ձեր ժառանգներին:

Կանխակալ կարծիքները, որպեսզի ավելի չասենք, պիտը պատերազմին ձեզ հետ, այս բնական է. բայց առիթ կա և նոցանից օգուտ քաղելու, ուժը չէ կարելի զգալ, եթե չկա դիմադրություն, և մրցանակը, դըժվարության չափով հարգ ունի:

Թողե՛ք մեռելներին թաղել յուրյանց մեռելները, նոցա արևը մտած է. իսկ դուք կենդանի եք և ապագայի արշալույսը ձեր գլխի վերա է բացվում: Սեր սակավաթիվ լինելը, համեմատելով պետքերի շատության, թո՜ղ չվհատեցնե ձեզ, այն մարդը, որ զգում է յուր անձը կենդանի, պիտի հարի ձեզ, որովհետև կյանքի հոսանքը միայն մի ընթացք ունի — դեպի հառաջ:

Հառա՜ջ... Այնտեղ միայն կարող ենք հանդիպել մեր ազգի կենսանորոգ և որոտընդոստ հարության․․․ 26 մարտի, 1862.

Կենդանություն:

26 մարտի, 1862.

Միշտ ձեր
ՍԻՄԵՈՆ ՄԱՆԻԿՑԱՆ