Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՈԻՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ ՍԻՄԵՈՆ ՄԱՆԻԿՅԱՆ

Իմ աշխատության գաղափարքը միայն

եզրակագությունք են, փաստերի հետևանք, նոքա ըստինքյան գաղափարք չեն, այլ կերպարանած,

կենդանի կամ պատմական իրողությունք:
(ՖԵՅԵՐԲԱԽ)

Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկայի միջից ստրկությունը վերցնելու համար, ուրեմն ազատության անունով, պատերազմ բացեր հարավային մասի դեմ, քանզի այս մասը չէ հոժարում վերցնել յուր միջից մարդկության նախատինքը, մարդավաճառ ստրկությունը։ Այն ո՛ր սիրտն է, որ համակրություն չունի դեպի Հյուսիսային Ամերիկայի այս դյուցազնական անձնազոհությունը, ո՛ր խղճմտանքն է, որ հաշտ կարող է մնալ Հարավային Ամերիկայի մինչև այժմ բռնած ընթացքի հետ։

Բայց, չնայելով այս բոլորի վերա, քիչ մնաց, որ Անգլիան պատերազմ հայտնե Հյուսիսային Ամերիկային. և թե չհայտնեց, ապա ուրեմն ակամա, քանզի հաղթությունքը, որ տանում են այժմ հյուսիսայինք հարավայնոց վերա, շատ և շատ ծանրանում են Անգլիո սրտին։

Անգլիան ուրախ էր, մինչ, սորանից միքանի ամիս հառաջ, հարված հարվածի քամակից ընդունում էր Հյուսիսային Ամերիկան։

Այս ի՛նչ բաբելոնյան խառնակություն է, կարող է մտածել մի մարդ։ Անգլիան, այն ազատ երկիրը, որի և պսակյալ գլուխը չէ կարող ժխտել վերջին սոսկականին, նորա անձնավոր ազատությունը և իրավունքը,