Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ականավոր և հարուստ մարդերի զավակ եղած ենթադրելու։ Մենք այսքանը գիտենք, ինչպես առաջ էլ ասացինք, պատմության մեջ, որպես գիտության մեջ, անպատշաճ են թեթև եզրակացությունք. այսչափ։

§ 24. Բնագրում ասած է.«Տէր Աղան քո Տեառն քեռի էր» (եր. 41)։ Եթե քեռի խոսքը պարզապես մորեղբայր հասկանանք, և պիտի այսպես հասկանալ, որովհետև ուրիշ նշանակություն չունի այդ խոսքը, որքան մեզ է հայտնի, ապա ուրեմն Վահանի մայրը—Զվիկը, և Աշուշայի կինը— Անույշ-Վռամր քույրեր են Աղան և Մերհուժան* Արծրունիներին. պատճառ, Աղանի հայրը Վասակ Արծրունին լինելը, որպես նաև Մերհումանի Աղանին եղբայր լինելը տարակույսի ենթակա խնդիր չէ։ Նախ, ինքը Փարպեցին իր Պատմության մեջ (եր. 14) վկայում է թե Աղանը Վասակ Արծրունու որդի է, և թե Մերհուժանը Աղանի եղբայրը (եր.108)։ Երկրորդ, Արծրունյաց տոհմի պատմաբան Թովմա Արծրունին իր պատմության 75, 76, 80 և 91 երեսներում, Աղանի մասին մի քանի տեղեկությունք ավելի տալով մեզ, կրկնում է այս բանը դրականապես։ Ուստի, եթե հիմնվինք քեռի խոսքի վրա, և պետք է հիմնվել, ուրեմն Ձվիկն էլ, Անույշ-Վոամն էլ Վասակ Արծրունոլ դստերքն են։

Հ. Մ. Չամչյանը, իր խմբագրի մեջ, որ Հայոց Պատմության մակագիր ունի, Հատ. Ա, եր. 508, ասում է. «էառ և եղբայրն Վարդանայ Հմայեակ իւր կին զդւստր Վռամայ ուրումն մեծի իշխանի և էր անուն աղջկանն Ջուիկ և զfոյր որ կոչիւր Անոյշվռամ, էաո իւր կին

Այս պատվական Մերհուժանի կամ Մեհրուժանի անունը պետք չէ շփոթել Արծրունյաց տանից դուրս եկած ուրացող Մեհրուժանների հետ: Այս պատվական Մերհուժան Արծրունին, երանելի Աղանի եղբայրը, ինչպես պատմում է Փարպեցին (Պատմ. եր. 108) ուխտապահ նախարար էր, և Վահանի հոր երանելի Հմայեկի և Ամատունի Վահանի հետ միասին, հայոց նախարարաց թղթով, 450 թ<վական> ին Հունաստան գնաց Թեոդոս կայսրից Պարսից ընդդեմ օգնություն խնդրելու, (Ի՛նչ ապրանք էր այդ կայսրը, Եղիշեն ասում է թե քանզի խաղաղասէր էր ի Քրիստոս, ոչ կամեցաւ ելանել ընդ առաջ պատերազմաւ. այլ այր մի Անատոլ անուն, որ էր նորա սպարապետ արևելից, առաքեաց առ նա բազում գանձիւք.Եւ արք պարսիկք, որք փախուցեալ էին վասն Քրիտոնեաթյան և էին ի քաղաքին կայսեր, կալա և ետ ի ձեոս նորա (Հազկերտի): Եւ զամենայն զոր ինչ ասաց ի ժամանակին՝ կատարհաց ըստ կամաց նորա... Եղիշե, եր. 13—14: Թեև այս բանը հայոց օգնություն խնդրելուց առաջ էր):

Իսկ այն չի՛ք Մեհրուժաններից առաջինը, որ և մե՛ծ ուրացող, ս. Ներսես մեծի ժամանակ, այն 376 թ<վական>ին ուրացավ և քրիստոնյա հայերի արյունը խմելով հինգ տարի անդադար թուր քաշեց ազգի և եկեղեցու ընդդեմ, մինչև վերջին պատերազմում հայոց սպարապետ հոյակապ Սմբատ ասպետը բռնեց նորան և կրակի նման տաքացրած կարմիր շամփուրը պսակ շինելով և ուրացողի գլխին դնելով տեղն ի տեղը շան սատակ արավ 381 թ<վական>ին)։