Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Վրաց Աշուշայ, որ և էր իշխան Գուգարացւոց»։ Հանգուցյալ վերապատվելին պատմում է այս բանը իր գրքի 57֊րդ գլխում, որի լուսանցում կարդում ենք հետևյալ հեղինակների անունները, որոնց գործերից որպես թե քաղել է ամբողջ այդ գլխի բովանդակությունը։ Եվ սոքա են այդ անունները. Խորենացի, Փարպեցի, Հովհաննես կաթողիկոս, և Ասողիկ։ Բացի սոցանից ցույց է տալիս և Հայսմավուրք սեպտեմ. 9. սորա քամակից հետևում է և մեկ այլն: Մեզ թվում է թե իրավունք չունինք բանի տեղ չդնել այս և այլն խոսքը, որովհետև շատ անգամ Չամլյանի աղբյուրը այդ խոսքն է լինում, որին ո'չ տասնավոր, այլ հարյուրավոր ապացույցներ պատրաստ ենք դնել պահանջողի առջևը։ Բանը այն է, որ Խորենացին, Փարպեցին, Հովհ. կաթողիկոսը և Ասողիկը բնավ չեն հիշում Ձվիկի հոր անունը և, բացի Փարպեցուց, նաև Ձվիկի անունըt Իսկ թե ի նչ աղբյուրից է հանել Չամչյանը թե Ձվիկը Վռամ անունով մի մեծ իշխանի դուստր էր, այդ մեզ հայտնի չէ։ Ստո՛ւյգ է Հայսմավուրք և այլն չունինք մեր մոտ, բայց հազիվ թե դոցա հեղինակությունը բան արժե պատմական խնդիրների մեջ։ Եթե Հ. Չամչյանը Վոամ չասեր այլ մի ուրիշ անուն, ապա, հիմնվելով Փարպեցու քեռի խոսքի վրա առանց երկարաբանության կանցնեինք և բնա'վ իսկ ուշ չդնելով այդ անունին, սակայն Վռամ անունը ստիպում է մեզ մի փոքր մտածել, որովհետև Աշուշայի կնոջ անունը Անույշ֊Վռամ է. և հայտնի է թե աղջիկները երբեմն կոչվում էին իրենց հոր անունով, Անաուշ բառը ավելացնելով այդ անունի սկզբում կամ վերջում։


Երկրորդ չի’քը, նույնպես Մեհրուժան Արծրունի, ութերորդ դարում, այն է 735 թ ‹վական›ին Եզիտ ոստիկանի ժամանակ ուրացավ, որով բոլոր Վասպոլրականի իշխանությունը ստացավ և այս այն ժամանակ, երբ նորա երկու երանելի եղբարքըՍահակը և Համազասպը–դահճի ձեռքով մորթվեցան նույն 785 թ<վական>ի ապրիլի 3-ին, հաստատ և հավատարիմ մնալով ազդին և եկեղեցուն։ Բայց այս Մեհրուժանն էլ համ չառավ իր ուրացությունից։ երբ Վասսպոլրականի իշխանությունը առած վերադառնում էր իր երկիրը, Վան քաղաքում նստող, Մամիկոնյան Դավիթ իշխանը նորա առաջը դուրս գալով, Վասպուրականի տեղ դժոխք ուղարկեց, նույն ի„կ հանդիպած տեղում նորա պատանը ձևելով։ Ցավելի՛ է, որ մի քանի չքերի պատճառով որպես Մեհրուժան նույնպես և Վասակ անունը էլ ոչ ոք չէ տալիս իր զավակներին: Պետք չէ մոռնալ, որ այդ անուններով շա'տ ընտիր և պատվակա'ն մարդիկ են եղել, և ազդի և եկեղեցու համար արյուն թափել. ուստի մի քանի չքերի պատճառով այն մարդոց անունն էլ կորցնելը լավ բան չէ. Մենք սրտա'նց շնորհակալ ենք մեր հին բարեկամից, որ այս նախապաշարմունքի ընդդեմ, իր պատվական որդու անունը դրել է Մեհրուժան: Թո'ղ նմանի' Նա Աղանի եղբոր Մեհրուժանին: 351