Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գէթի հալածյալ նախդիրը պաշտպանելու, որպես բու՛ն Փարպեցու ձեռքով գրված նախդիր:

«Եւ ողբաց Դաւիթ զողբս զայս ՝ի վերայ Սաւուղայ և ՝ի վերայ Յովնաթանու որդւոյ նորա... Մի պատմէք ՚ի Գէթ, և մի տայք զայդ աւետիսյելս Ասկազովնի. զի մի՛ երբէք ուրախ լիցին դստերք այլազգեացն, և մի՛ նծասցեն դստերք անթլփատիցն»։ Երկր. Թագ. Գլ. Ա, համ. 17 և20:

Այս Գեթը և Ասկազովնը այլազգյաց հինգ նախարարությանը երկուքն են. Գողիաթը Գեթացի էր նույնպես:Երբ Սավուղը իր վերջին պատերազմում մեռավ և նորա մահի լուրը Դավթին հասավ, այն ժամանակ,սա պատռեց իր շորերը և ողբաց նորա մահը։ Փարպեցին իր Թղթում բերելով այս ասացվածը, ավելցնում է. «Ըստ բանի ողյբոյն»։ Նախնյաց գրվածքը սրբագրելը շատ զգուշալի բան է առհասարակ. բայց մանավանդ, երբ չենք հասկանում մեր սրբագրությամբ բռնաբարած բանը:Այսքան։

§ 62. «Մի՛ գուցէ քաղիցէք զորոմնն և զցորեանն ընդ նմին ՝ի բաց խլիցէք. թո՛յլ տուք երկոցունց աճել ՝ի միասին մինչև ՝ի հունձս, և ՝ի ժամանակի հնձոց ասացից ցհնձողսն քաղեցէք նախ ղորոմնդ, և կապեցէք ղայդ խրձունս առ ՝ի յայրել և ղցորեանն ժողովեցէք ՝ի շտեմարանս իմ». Մատթ. Գլ. ԺԳ, համ. 29—30։

§ 63. «Եւ հնձողքն հրեշտաքն են». Մատ. Գլ. ԺԳ, հ. 39։ « Ել առաքեաց Տէր Աստուած հարցն նոցա ՝ի ձեռն մարգարէիցն, կանխեալ առաքեաց զհրեշտակս իւր... արհամարհէին զհրեշտակս նորա և անգոսնէին զբանս նոցա». Երկր. Մնացորդ. Գլ. ԼԶ,, համ. 15—16։ «Եւ առաքեաց Աստուած հարցն նոցա զհրեշտակս և զմարգարէս իւր... և արհամարհեցին զհրեշտակս նորա». Առաջ. Եզր. Գլ. Ա, հ. 50—51։ «Եւ ասէ Անգէոս հրեշտակն Տեառն ՝ի հրեշտակս Տեառն ցժողովուրդն». Մարգ. Անգ. Գլ. Ա, համ. 13։ «Զի շրթունք քահանային զգուշասցին գիտութեան... զի հրեշտակ Տեառն ամենակալի է». Մարգ. Մաղաք. Գլ. Բ, համ. 7։

§ 64. «Ես ասացի թէ աստուածք իցէք, կամ որդիք բարձրելոյ ամենեքեան։ Դուք աւադիկ որպէս մարդիկ մեռանիք, և որպէս զմի յիշխանանց անկանիք». Սաղմ. ՁԱ, համ. 6—7։ «Եւ ասէ Տէր ցՄովսէս ահա ետու զքեզ աստուած Փարաւոնի». Ելք, Գլ. է, համ. 1: «Ո՞չ յօրէնս ձեր գրեալ է. ես ասացի թէ աստուածք իցէք». Ցովհ. Գլ. Ժ, համ. 34:

§ 65. Բնագիրը այսպես է ասում. «Իսկ ես ոչ հրեշտակս՝ և վարդապետ և ոչ երբէք իսկ չեմ եղեալ բանիս այս ըստ երբէք ՝ի հարցողաց359