Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամաց գործոյ իշխանոլթեան, և ոչ երբեքս>>. (եր. 49)։ Մենք այնպես ենք հասկանում ինչպես թարգմանել ենք։ ։

§ 66. Հայոց ազգի մեղքից, այս բանը ասես թե նորա եկեղեցու ճակատումն է գրված։ Այսօր էլ Կիլիկիո մեջ Կոզանողլուն, ազգի և կաթողիկոսի կամքին ընդդեմ, առաջնորդներ է կարգում․ շատ անգամ, այո՛,բռնադատում է և եպիսկոպոս ձեռնադրել իր արբանյակները, որի օրինակները և սոցա ողբալի հետևանքը միշտ անպակաս է ազգի աչքից։
§ 67. «Մի՛ բազում վարդապետս լինել եղբա՛րք իմ, գիտասջիք, զի մեծ դատաստան րնդունելոց եմք». Թ. Կաթ. Յակ. Առաք. Գլ. Գ, համ. 1։
§ 68,. Բնագրում ասած է. «չլսեն զՊողոսի բողոքն, թէ զանձինս դատէաք». (եր. 50)։ Մեզ թվում է թե ձեռագիրը կրճատված է այստեղ․ պատճառ, Պավղոսը այսպես է ասում. «Զի եթէ զանձինս քննէաք ապա ոչ դատապարտէաք)>. Թուղթ Պավղ. առ Կորնթ. Առաջ. Գլ. ԺԱ, համ. 31։ (Դատապարտէաք խոսքը պիտի կրավորականապէս հասկանալ, հունական բնագրին համաձայն)։
§ 69. «Առաջի իմ եղև դատաստան, և առնոյր դատաւորն կաշառս․ վասն այնորիկ ցրուեցան օրէնք և իրաւունք ՝ ի գլուխ ոչ ելանեն. գի ամբարիշտն յաղթահարէ զարդարն. վասն այնորիկ ելանէր դատաստանն թիւր>. Մարգ. Ամբակ. Գլ. Ա, համ. 3 — 5։ Հարազատ թարգմանություն է հունականից․ բայց մի փոքր անհամաձայն է եբրայականի հետ։ Բայց թողունք այդ. մենք այստեղ ուրիշ բան ունինք ասելու։
Բնագրում ասած էր. «Եւ զմարգարէին Ամբակումայ ստունկանեն զաղաղակ' մանաւանդ թէ նավաւ>>. (եր. 50)։ Մենք այս դերանունը աղաղակի տեղ դրված հասկանալով թարգմանեցինք, և որովհետև եթե կա մենայինք դերանունի տեղ դերանուն դնել դարձյալ, ինչպես, նորանաք. բանը պիտի շփոթվեր և ընթերցողը պիտի դժվարանար հասկանալ թե ում է վերաբերում, մարգարեի՞ն, թե աղաղակին, ուստի մենք աղաղակը վերստին կրկնեցինք։
Բու՛ն հին լեզվի մեջ էլ սովորական չէ այն ձևը — էական դերանուն, ինչպես սա, դա, նա, գործ դնել անշունչ առարկաների կամ վերացյալ ըմբռնողությանց տեղ — բայց երբեմն կա գործ ածված և մեզ թվում է թե հունական լեզվի ազդեցություն է այս, որովհետև այդ լեզուն, ինչպես մեր լեզուն նա և նույն, աոանձին դերանուն չունի, այլ երկոլքի գաղափարն էլ տալիս է միևնույն խոսքով միևնույն դերանունով, որ նախնիք թեև սովորաբար թարգմանում են մեր լեզվի պահանջողության համեմատ երբեմն նա և երբեմն նույն, բայց տեղ-տեղ ներս է մտած նա փոխանակ նույնի։
360