Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առանց կիրամուտքի պառկեցնե՜մ»։ «Զավակս անխնդաց էր, կողբա այրի մայր մը, առեք սա գոտին ու սուրաթնուն նետեցեք, զավկիս կիրամուտքի հրամանը թող տան»։

Այս ամեն կիրամուտքներն ալ կկատարվին, ըսել է թե հարկերը կըվճարվին։

Մարդու մը հարկավոր է վկայական մը ունենալ իր ծննդյան և մկըրտոլթյան համար, որ «չափաբերական վկայություն» կըսվի, և Ռուսիո մեջ շատ հարկավոր բան մ՝է. վասն զի մեկը չկրնար տերության որ և իցե դպրոցը մտնել կամ պաշտոն մը ստանալ, մինչև որ ուրիշ կանոնավոր վկայագրաց հետ աս ալ չներկայացնե։ Այս վկայականին գինը ավելի սուղի ելած էր, մինչդեռ անոր համար ոչ մեր և ոչ ուրիշ ազգերու մեջ երբեք բան մը վճարված էր։ «Տղադ տերության դպրոցը պիտի դնես, կըսե տեր հայրը, հարկավ կարողություն պիտի ունենաս, որ ասի մտմտացեր ես. վասն զի՝ ամեն տարի քանի մի հարյուր քառպովանցի ծախք ընելդ հայտնի բան մ՝ է։ Ստակ չունիմ ըսել չես կրնար, չունիս նե՝ տղադ դպրոց մի՛ դներ: Բայց որովհետև ունիս և կուզես որ տղուդ ալ կրթությունը կանոնավոր ըլլայ՝ մե՞ծ բան է թե որ անդամ մը այս վկայականին համար 10, 20 և այլն քարպովանց վճարիս»:

Առաջնորդը որ «զհոգւորն սերմանէ ՝ի ձեզ մե՞ծ ինչ է եթէ զմարմնաւորն հնձիցէ. չիցէ բնավ ընթերցեալ քո յօրէնսն թէ՝ «մի՛ կապեսցես գցռուկ եղին կալոտւոյ»։

— Տեր հայր, դուք զիս աղեկ կճանաչեք որ հորմես որբ մնացի և իմ փոքրիկ եղբայրս ալ իմ խնամարկությանս ապաստան մնաց։ Գիտեք որ ես վաճառականի մը քով տարին 300 քառպովանցով ծառայություն կընեմ. ասկե 200-ը տարեկան եղբորս կրթության վրա պիտի դնեմ․ մնացած 100-ով՝ ես ու մայրս պիտի աղքատորեն ապրինք. կաղաչեմ, սա վկայականին համար ստակ մ' առնեք ինե». սա կըսե երիտասարդ Խ…

—Իլլի քի 25 քառպովանց պիտի տաս։

Երիտասարդը կնայի որ չվճարած չպիտի ըլլա՝ արտսուք թափելով կհանե կուտա իր աշխատության վարձքը ու թշվառ մորը հացագինը և վկայականը վերջապես ձեռք կբերե։

Ասոնց պես դեռևս ուրիշ շատ բաներ, որ չենք ուզեր հիմակուհիմա այս համառոտության մեջ ծրագրել․ սա՝ միայն կավելցն՝ենք, որ եթե բան մը հարկե ազատ մնացեր էր նե, անի եկեղեցի Երթալն էր։ Իրավ կըսենք որ մնացածի սա էր. ժամերու դուռը մարդ կեցնել ու մտնող ելնողեն քյուրդ տրեպեյիներուն թոփրագ պաստն պահանջել, իսկ չտվողը մամուն դռնեն դուրս ընել: