Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խորհուրդ կուտանք Այվազովսքիին, որ չելնե այս տողերը յուր աշխարհածանոթ ստախոսությամբ մերժել փորձե և մեղ ալ ստիպե իրեն բարոյականին վերջին և մահացու հարվածն ալ հասցնել։ Այս ամեն ըսածնիս անուններով, թվով, ամսով և օրով կրնանք ապացուցանել, թող աչքը բանա։ Մեր ըսածները Նախիջևանի բողոքներուն քառորդը չեն. այն գրավոր բողոքներն ալ այսօր քննիչ եպիսկոպոսին գրասեղանին վրա կկենան և որչափ որ բողոքներուն մեջը գրված են, այնպես երկուք ալ քննությունը պիտի բանա, ասի առանց տարակուսելու կպնդենք։ Մեր վարդապետը խելք ունի նե բերանը չբանար, վասն զի բանա նե հոտը աշխարհ կբռնե...

Այվազովսքին ինչ կարգադրություն որ ըրեր էր Նախիջևանի համար, զանի, իհարկե, վիճակին ուրիշ տեղվանքն ալ կքալեցներ։ Բացի մայրաքաղաքներեն, այսինքն որ Մոսկվայեն ու Բեդերսպուրկեն, ուր զառաջնորդն ալ, անոր հրամանն ալ, ըրած կամ ընելիք կարգադրություններն ալ միասին կդրոշմեն։

Վերը հիշված հարկերուն գումարները կհասնեին մեր անարծաթ Կոզմա—Դամիանոսի ձեռքը, բայց ասոնք չեն մինակ, այլ և բոլոր վիճակին (մայրաքաղաքներեն զատ) մեջ գտնված եկեղեցյաց տարեկան ծախքերեն էվելցած գումարներն ալ, ըստ որում եկեղեցպաններեն կպահանջեր և պահանջելեն ետքը կառներ ալ։ Ընթերցողը չկարծե թե ասոնք առաջնորդին պատկանյալ գումարներ են, քավ և մի՛ լիցի։ Եկեղեցյաց գումարներն եկեղեցիներունն էր, որ միշտ կդիզվեր այն դիտավորությամբ, որ նշանավոր դրամագլուխ մը բաղկացնելեն ետքը դպրոց մը բացվի, բայց անանկ որ դպրոցին տարեկան ծախքը՝ որչափ մեծ ըլլա նե ալ՝ դրամագլխին շահովը միայն գոցվի, բնավ մայր դում արին ձեռք չդիպցնելով, որ կործանման ապահով ճամփա մըն է։ Աթոռային ըսված կամավոր նվերքն ալ, որ առաջ հոժարակամ և անբռնադատ ըլլալով, աննշան գումար մ էր, դարձյալ էջմիածնա ու դպրոցներուն վրա ծախք ըլլալու կ՝ենթադրվեր։ Իսկ առաջնորդը 2100 քարպովանցի չափ տերության դանձեն ռոճիկ կստանար (ինչպես Այվազովսքին) և Քիշնոֆի, Ագքիրմանի և Գրիգորուպոլսի մեջ գտնված առաջնորդական այգիներուն և վպարտեզներուն արդյունքն ալ անոր կհասներ, որով առաջնորդին տարեկան կանոնավոր եկամուտը 3000 քարպովանցի կ'ելներ,

Հին դրամներուն խոսքը չենք ըներ, հին դրամներ ըսածնիս ալ սա Խալխպյանեն առնվելիք ստակները չեն, որ 64.000 քարպովանց մեյ մը Խալիպյանցն տվեր է ասի Այվազովսքիի առաջնորդ ըսվելեն առաջ — 50.000 ալ մեյ մը.- 9.000 քանի քարպովանց ալ՝ տակավին վարդապետին