Ա-ին վրան մեկ օգկայի ծանրություն դնենք նե՝ Բ-ը վեր կելնե, զուգակշիռը շենք կրնար պահել մինչև որ Բ-ին վրա ալ մեկ օգկայի ծանրություն մը չգնենք։ Ապա եթե կուզենք որ Բ-ը վերցնե զԱ, ուրեմն անոր վրա դրածնիս մեկ օգկայեն ավելի ծանր ըլլալու է. ասի ամեն մարդ գիտե Այվազովսքիեն զատ։ Ծո՛, ավետարանին մե՞ջն ալ չկարդար, Թե որ զանի բացած ունի. «մեկը չկրնար հզորին տունը մտնել ու անոր՝ ինչքը Հափշտակել, մինչև որ նախ ղհզորը չկապես»․ ըսել է որ մտնողը հզորագույն պիտի ըլլա՝ Թե որ հզորը իրավցընե ան իր տունը մտնողեն պիտի կապվի։ Կե՛նե չըլլար, ծո՛, կե՛նե չհասկնար Այվազովսքին. անի դարձյալ իր էշը կքշե իր գաղտնի նամակին մեջ։
Այվազովսքին հզոր, ասի ինքը Այվազովսքին կըսե, Նալբանդյանց անզոր, աս ալ Այվազովսքին կըսե. այս երկու դրությունն ալ սանկ դընելեն ետքը՝ դարձյալ նույն Այվազովսքին կըսե թե սա անզորը եկեր զհզորը կապեր ու անոր ունեցած անկե հաներ է։
Այվազովսքիեն զատ՝ ամեն մարդ այս տողերը կարդալով՝ մարդկային բանականության ընդաբույս տրամաբանությամբ սանկ պիտի խոսի։