Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սրտերնուն ուզածը առաջ տանել կուտան ու ինքը այս պատճառով անպատիվ է ժողովրդին առջև։ Բ. — Բնավ մեկը իրեն ընդդիմություն մը չըներ և ամենքն ալ զինքը մեծ պատվով կընդունին այս երկոլքեն զատ, որ կորսվելու ըլլան նե' շատ աղեկ պիտի ըլլա, վասն զի ժողովրդին ալ ատելի են։ Ետքը մասնավորապես նորեն դառնալով Նալբանդյանցի վրա կըսե. <րՈմն Նալբանդյանց զոր բնավ մեկը չճանչեր))։ Բայց ինքը Այվազովսքին մեծ և անպայման ազդեցություն ունի եղեր բոլոր հայոց և մանավանդ Տաճկաստանի հայոց վրա. սակայն Նալբանդյանցը սպաններ է անոր ազդեցությունը...

Ստույգ է որ ճիզվիթները երբեք չկրցան սիրել տրամաբանությունը, բայց այս չափ ալ չկրցան չարչարել զանի: Ըսենք թե Նալբանդյանը կերպարան յավ ոչնչնություն է. Այվա զովսքին կերպարան յավ էություն, սքանչելի անձ 'մ, որ Աբրահամ ալ ցանկացեր է եղեր անոր օրերուն մեկը տեսնել ու չէր կրցեր. արեգակ մը որ նախախնամությունը 19-րդ գարու հորիզոնին պահեր է եղեր։ Այս երկու դրություններն ալ առանց պայմանի ընդունինք։ Նալբանդյանցին համար <гի խաչ հան զղա» պոռանք. իոկճ Այվազովսքիին վրա ցուցնելով «ահա աստուածն քո, Ւսրայել, որ եհան զքեզ յԵդիպտոսէ» ըսենք, թե որ ասով ալ գոհ չըլլար նե' իր արձանն ալ համապատիվ կայնեցնենք «Աստարտայ, Բամովսայ և Մեղքոմայ արվարձանի և Թարահատայ, թարմատարի և այլն}), ասկե անդին պատիվ չըլլար ա է Բայց տրամաբանությունն ինչ ընենք։ Դո՞ւն ալ անոր խո՞սքը կըլլա, «տրամաբանութիւն վասն մարդոյ եղել եւ ոչ մարդ վասն տրամաբանութեան. ինչ կուզև նե րլլա «միթե պահապա՞ն իցեմ տրամաբանութեանճ։

֊Չէ', մենք զանի չենք ձգեր և պայաղի ճեզվեճի մ’ ըլլալով գրոց աշակերտ չենք նե ալ՝ գործածածնիս ճոն Սթյուարթ Միլլի տրամաբանությունն է. Այվազովսքիի բանին կուդա նե' կարդայ զանի, մեր բանին կուգա և շատ ալ գոհ ենք. ուստի և տրամաբանության անունով կըսենք ալ. ինչպես կըլլա որ ոչնչությունը Այվազովսքիի պես է ություն մը կկործանե, անոր ազդեցությունը կանհետացնե, անոր ձեռքերը կջլատե։ Ասի անհնարին բան մ' է և որովհետև ամենքս ալ բնության օրենքին տակր կապրինք, ասի չկրնար ըլլալ, ասոր մեջ սուտը մը կպահվտի, որ տրա. մաբանությունը անպատճառ պիտի դտնե և խայտառակն զանի։ Ուժ մը չեզոքացնելու համար' բնականապես' անոր համազոր ուժ կպահանջվի. իսկ հաղթահարելու համար' առավել քան թե համազոր, Ըսենք թե կշեռք J’ ոլնՒնՔ ձեռքերնիս. անոր թաթերը նշանակենք Ա. Բ. տառերով, Թե որ