Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Երևի թե «անցուկը» մոռցուկ» է եղել, ըստ որում վերստին բացում են Մխիթարյանք յուրյանց երախը։ Արդարև, գիտե աստված որ առ ի սրտե ասում ենք այս խոսքը, շատ պիտի ցավինք, եթե իմանալու լինենք, թե մի նոր խարազան շրխկացել է Վատիկանից խեղճերի մեջքին, ստիպելով արբանակել հոգևարք նեղսրտությանը Վատիկանի, որ, ինչպես ամենին հայտնի է, հազիվ հազ պահպանվում է ֆրանսիական սվիններով:

Դժբա՜ խտ հայոց ազգ, որի որդիքը ամեն ուրիշ հզոր բռնակալներից չարչարվելով, չարչարվում են նաև օրհասական Պապի ձեռքում: Ե՞րբ արդյոք պետք է չքանա Վենետկից Ավստրիայի անարգ դրոշը, ե՞րբ արդյոք վերակենցաղյալ Իտալիայի եռագունյան դրոշակը պիտի տնկվի Ս. Ղազարու վանքին դեմ հանդիման, որ ստրկության վերա հիմնած, ստրկության ձեռքով և ստրկության մեջ հարատևոզ հավիտենական քաղաքը, Ս. Հրեշտակի բերդից հրատարակե խղճի ազատությունը․ և մեր խեղճ եղբայրակիցքը ազատվին վերջապես նոր հազկերտյան կապարանից։

Թո՝ղ Մխիթարյանք չհավատան, բայց մեր գիշեր ցերեկ աղոթքը այս է։

Բայց մինչև այդ բաների լինելը, մինչև, ասում ենք Վենետիկի սահմաններում իտալական թնդանոթի որոտալը, մինչև արգո Կըկոիկյանի պատասխան գրելը, մենք մի քանի խոսք ասենք։

նախ, քաղկեդոնյան ժողովի բարեխոսությունը մաղթում ենք ամեն նորան ընդունողների հոգու վերա և այդ ընդունողներին տայիս ենք այդ ժողովը ոտքով գլխով․ հավիտյան հայոց ազգի կողմից պահանջողություն չհայտնելու պայմանով։ Սորա հետ միասին հայտնելով քրիստոնեության և կրոնի իսկության անտեղյակ ֆանատիկոսներին, թե հայոց ազգը բնա՜վ որևիցե ժողովի անունով մկրտված չէ. իսկ Հիսուսի քրիստոսի անունով մկրտվածներին երբեք փրկության թեություն չէ որևիցե ժողով, ոչ միայն որ ընդունելու արժանի չէր, այլ և դորանից առավել լավերը, ուստի բարով վայելեն քաղկեդոնականք յուրյանց փրկության միակ միջնորդը — քաղկեդոնյան ժողովր: Երկրորդ․ հայոց եկեղեցին պահել է մինչև այսօր յուր ինքնուրույնությունը և անկախությունը, անհրաժեշտ հարկավոր է որ մանավանդ այսուհետև ևս պահե, հեռի մնալով Հունական, Հռովմեական և բողոքական եկեղեցիներից։ Մենք տակավին աբեղաների օրը չենք ընկած, որ այս ասելով արքայության դռները փակենք ընդդեմ այդ եկեղեցիների զավակներին․ հեռի՜ մեզանից այդպիսի ծաղրելի և պառավական գաղափարք, մենք ո՞վ ենք որ ուրիշի ծառան դատենք, թող դատողը դատե, այլ այս ենք ասում, թե