ծեսերի, ինչ որ կային առաջին դարու քրիստոնյաների մեջ, եթե այսօր լինեին, տարակույս չկա որ մինը մյուսին դարձյալ պիտի հերետիկոս և հերձվածող կանչեր ինչպես այսօր․ բայց առաջին դարում չկար այդ բանը,Հայտնի է թե քրիստոնեական վարդապետությունը չփոխվեցավ, ինչի՞ցն է ուրեմն, որ հասկացողությունքն են փոխվել: Որովհետև էական ուսումը մի կողմ դրած, և յուրյանց ախտերին ծառայելով, Քրիստոսի սիրու ուխտը շինում են ատելության կտակ։ «Վայ, որ գայթակղեցուցանէ զմի ոք ի փոքրկանցս յայսցանէ»։ Բարոյապես չէ արդարանում, որովհետև հայոց եկեղեցու քաղկեդոնական Ժողովը մերժելը չէ շինել հայերին անբարոյական․ որովհետև անհնար է ապացուցանել, թե օտար եկեղեցիների զավակները ավելի բարոյական են և հայերը յուրյանց եկեղեցու պատճառով անբարոյական։ Դորա փոխանակ հարյուրավոր ապացույցը կան որ հայոց ազգի մեջ հանցանքների և եղեռնագործությանց թիվը համեմատելով ուրիշ ազգերի այդ տեսակ գործողությանց հետ այնքան չնչին են և աննշան, որ բաց ճակատով և ամեն իրավունքով կարող ենք պարծենալ բովանդակ մարդկության առաջև, և այս այն ժամանակ,․ խնդրում եմ չմոռանալ, երբ ազգը, անպոչ և անգլուխ, բացարձակ ստըրկության մեջ է ապրում, որ, ինչպես ամեն իրավաբան և մորալիստ կարող է վկայել, միշտ մայր է եղել և լինում է ամեն հանցանքների և ոճրագործությանց։ Մեզ սիրելի է հիշել, որ գրեթե կես դար սորանից հառաջ հոյակապ լորդ Բայրընի բերանով խոստովանվել է հայոց ազգի բարոյականության բարձրությունը։ Հարկ է, որ Մխիթարյանք իմացած լինեին այս բանը, որովհետև Բայրընի թողնելով յուր հայրենիքը, մինչև հունական փառավոր ապստամբությունը, ապրեցավ Վենետիկի մեջ։ Հավանական է ենթադրել թե մինչև այսօր պահվում են Մխիթարյանց գրատան մեջ Բայրընի նաև «The Liberal» օրագրի անմոռանալի թերթերը։
Բայց սակայն մեր այս խոսքերից չէ պիտո հետևեցնել, թե ուրիշ ազգերի ոճրագործությանը պատճառը է նոցա եկեղեցին․ քա՛վ լիցի․ որովհետև կրոնը անմասն է այդ բաներից և բարոյականության վերա նորա ազդեցությունը կարծվածին չափ չէ, կարծված ազդեցությունը լոկ երազ է և ո չ ավելի։ Ո՛չ կրոնը և ո՛չ նաև օրենսդրությունը կարող են փրկել մի ազգի բարոյականություն․ սորա աղբյուրը և շարժարանը դրած է մի այլ բանի մեջ։ Հավիտյան պիտի անմերժելի մնան այն հաստարմատ վկայությունքը և ապացուցությունքը, որ անմահ Բոքլը հանդես է հանել յուր մինչև այժմ անօրինակ մեծ գործի մեջ, այս բաներին վերաբերությամբ։ Եթե այդ գիրքը—Քաղաքակրթության պատմությունը Անգլիայում-արգելված