ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈԻԹՏՈԻՆ ԵՎ ՔՆՆԱԴԱՏՈԻԹՅՈԻՆ
ԵՐԿՈՒ ՏՈՂ
(էջ 7)
Ինքնագիրը չի պահպանվել: Գրվել է 1861 թվականի մարտի 14-ից մինչև 30-ը Փարիզում:
Առաջին անգամ տպագրվել է 1861 թվականի Փարիզում, Ճանիկ Արամյանի տպարանում, 500 օրինակ տպաքանակով, այնուհետև հատվածաբար տպագրվել է «Մեղու», 1861, №№ 132, 133, 135, 136 (ապրիլի 30, մայիսի 10, մայիսի 30, հունիսի 10)։
Հետագայում տպագրվել է Դոնի Ռոստովում, Նալբանդյանի Երկերի II հատորում (1906), ապա ԵԼԺ III հատորում (1940)։
Ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել 1861 թվականի հրատարակությունը: նալբանդյանը 300 օրինակը ուղարկում է Կոստանդնուպոլիս, «Մեղու» շաբաթաթերթի խմբագրության հասցեով, որի մասին ապրիլի 12(24)-ին նշում է իր «Ծոցատետրի նկատողություններ»-ում (ԵԼԺ, հատոր IV, էջ 268)։ «Մեղուի» խմբագիր Հ. Սվաճյանը 1861 թվականի № 132-ում հայտնում է իր բաժանորդներին. «Պարոն Նալբանդյանց «Երկու տող» անունով տետրակ մը հրատարակած է Բարիզ և հոս ղրկած։ Այս տետրակը կծախվի հոս ընթերցասիրաց թանգարանում»։ Նկատի առնելով Նալբանդյանի աշխատության քաղաքական նշանակությունը, նրա հիմնական մասերը Հ. Սվաճյանն արտատպում է «Մեղուում»։
Դրանից հետո «Երկու տողը» երկար ժամանակ չի վերահրատարակվում։ 1906 թվականի այն զետեղվում է Նալբանդյանի երկերի Ռոստովյան հրատարակության II հատորում։ Ստոլիպինյան ռեակցիայի տարիներին Նալբանդյանի երկհատորյակը ենթարկվում է հետապնդումների, գլխավորապես նրա մեջ մտած «Երկու տող» և «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունների պատճառով, որոնք Սանկտպետերբուրգյան գրաքննչական ատյանի գրաքննիչի զեկուցագրի մեջ բնութագրվել են որպես «հանցավոր» ստեղծագործություններ, «իրենց բովանդակությամբ և գրգռիչ բնույթով։ Մասնավորապես «Երկու տողի» մասին ասված էր, որ «հեղինակը ցուցաբերում է... սոցիալիստական տենդենցներ, մերժում է հեղինակություններին ու երկնային իդեալները, հայերի ազատությունը և իրավունքները պատրաստ է ձեռք բերել զենքի ուժով, մեղադրում է հայկական հոգևորականությանը սոսկալի ոճրագործությունների մեջ, նշավակում է հետադիմությունը և ժողովրդի ճակատագրի հանդեպ ցուցաբերած անտարբերությունը, փառաբանում է ազատությունը և ողբում անցյալի փառքը, նշում է ժողովրդի ինքնաազատագրման ճանապարհը» (Միքայել Նալքանդյան, Վավերագրերի ժողովածու, տեքստը պատրաստեցին, խմբագրեցին և ծանոթագրեցին Ա. Ինճիկյանը և Գր. Հարությունյանը, Ե, 1956, էջ 305, 311)։ Հետագայում «Երկու տողը» ունեցել է մի քանի հրատարակություններ՝ առաջին անգամ «Ազգային թշվառություն» պամֆլետի հետ (խմբագրություն Հ. Մելիքյան, կոմենտարներ Ա. Մակարյանի, Ե. 1939), ապա Նալբանդյանի ԵԼԺ. III հատորում (1940, կոմենտարներ և ծանոթագրություններ Ա. Մակարյանի), «Ընտիր