Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նրա գրական ժառանգության մեջ առանձնակի տեղ են գրավում կրոնաբարոյագիտական և փիլիսոփայական աշխատությունները, այդ թվում «Ֆերիերի կարդինալին հետ աստվածաբանական տեսություն մը հայ եկեղեցիին դավանությանը վրա» (1847), «Քննություն կանոնի Սուրբ Գրոց» (1850), «Կղեմես հայրապետ» (1860), «Բառանբաս հայրապետ» (1860), «Դիվաց գոյությունը և չարությունը» (1862), «Քրիստոնեական եկեղեցվո կառավարության վրա» (1861) և այլն։

30—40-ական թվականներին Չամուռճյանը եղել Է Սկյուտարի ճեմարանի տնօրեն և դասախոս: Խմբագրել է «Հայաստան» լրագիրը, հայատառ թուրքերեն «Զոհալ», հայերեն «Երևակ» հանդեսները։

Այդ պարբերականներում տպագրվում էին նրա ինչպես ինքնուրույն, այնպես էլ թարգմանական հոդվածները, որոնք հիմնականում վերաբերում էին կրոնաբարոյական հարցերին։ «Երևակը» արտահայտում էր կղերաամիրայական վերնախավի հայացքները, 1860-ական թվականներից սկսած հանդիսանում էր հակասահմանադրականների պատվարը, պահպանողական-հետադիմական դիրքերից պայքարում ընդդեմ սահմանադրականների, դեմոկրատական գաղափարների և նրա ներկայացուցիչների։ «Մեղու», «Մյունատի», «Ծաղիկ», «Մասիս» պարբերականների արծարծած լուսավորության և ազատության գաղափարները համարում էր ազգավնաս, կրոնն ու եկեղեցին հայ ժողովրդի «առաջընթացի և ազգային միության միակ միջոցը»:

Արտահայտելով կղերաամիրայական վերնախավի հետադիմական տրամադրությունները, Չամուռճյանը «Երևակի» էջերում պայքար էր մղում ժամանակի սահմանադրական շարժման և դեմոկրատական գաղափարախոսության դեմ։

Նալբանդյանը ճանաչում էր Չամուռճյանին որպես մի մարդու, որն ընդունակ էր գրչավաճառքի և մատնությունների։ Եվ դուրս գալով նրա դեմ, փաստորեն գիտակցում էր, որ շարունակում է իր ծավալած պայքարը Խալիբյան-Զայլալյան-Մսերյան-Այվազովսկի խմբակցության հետ:

էջ 9, տ. 23. «Երևակ»− կրոնական, բանասիրական և ուսումնական կիսամյա, ապա ութնօրյա հանդես: Լույս է տեսել 1857—62, 1864 -66 թվականներին Կոստանդնուպոլսում: Տնօրեն-խմրագիր Հովհաննես Տերոյենց Տեր-Կարապետյան-Չամուռճյան: Հանդեսի հիմնական աշխատակիցը ինքն էր, նրա գրչին էին պատկանում ինչպես ինքնուրույն, այնպես էլ թարգմանական հոդվածները, որոնք վերաբերում էին հիմնականում կրոնաբարոյական հարցերին։ Արտահայտել է պոլսահայ կղերաամիրայական վերնախավի հայացքները, կատաղի պայքար մղել դեմոկրատ մտավորականության դեմ։ «Երևակիս 1860 թվականին № 85-ում տպագրված Չամուռճյանի «Ապացույցք ավետարանական պատմության» հոդվածը, որտեղ հեղինակը ջանում էր հաստատել հրաշքների, դևերի և կախարդանքների գոյությունը, ենթարկվեց Միքայել Նալբանդյանի սպանիչ ծաղրին («Մեղու», 1860, № 118, «Հրաշափառ խայտառակություն»)։

Էջ 9, տ. 23. Տե՛ս «Երևակ», թիվ 87, 1860, 1 օգոստոսի, 1861, 1 հունվարի:

«Երևակի» համարները հրատարակվում էին չափազանց անկանոն, հանգամանք, որ ծաղրվել է Նալբանդյանի կողմից դեռևս «Հրաշափառ խայտառակություն» հոդվածում («յուր ներկա տարու 1 հուլիս—30 նոյեմբեր թիվ 85 «Երևակի» մեջ) և Հարություն Ավաճյանի «Մեղուի» 1861 թվականի փետրվարի 10 (№ 124) տպագրված «Չքնաղ հյուրընկալություն» հոդվածի մեջ. («Ասոր դեմ պարոն Հովհաննես Չամուռճյան երկար հոդված մը գրեր է իր «Երևակին» 87 թերթովը 1860 օգոստոսի 1-ին, որ երևցավ 1861 հունվարի վերջին օրերը», ապա տողատակին տրված է հետևյալ բացատրությունը , — «Ընթերցոզք պիտի զարմանան, թե ինչպես օգոստոսի թվականով կպատասխանե դեկտեմբերի 20 թվականով: