նկատմամբ, նա ձեռք բերեց բազմաթիվ թշնամիներ։ Իր հետագա գործունեության ընթացքում, Ֆոքսը որպես օպոզիցիայի առաջնորդ, առաջարկեց վերացնել Ամերիկայում ստրկավաճառությունը, լրիվ ազատություն տալ մամուլին։ Ֆրանսիական հեղափոխությունը Ֆոքսը որակեց որպես «համաշխարհային պատմության խոշորագույն և լավագույն իրադարձություն» և կոչ էր անում խաղաղություն կնքել Ֆրանսիայի հետ։
Նալբանդյանը Ֆոքսի նամակի տեքստը վերցրել է «Կոլոկոլի» 1859 թ. դեկտեմբերի 1-ի համարից, որտեղ Գերցենը այդ նամակի օդնությամբ պատասխանել էր ոմն Ելադինի, նրա Բեռլինում հրատարակած հայհոյանքներով լեցուն «Իսկանդիր-Գերցեն»գրբի կապակցությամբ։
Այս փաստը աոաջին անգամ նկատել է Մ. Մխիթարյանը (տե՛ս Մ. Մխիթարյան, «Հյուսիսափայլ ամսագիրը», Ե., 1958, էջ 197)։
Էջ 10, պետիտ տ. 4. «Մեզ հղած հյուրասիրությամբ մեք ավելի երջանիկ ենք, քան թե այն արկածախնդիր կրոնավորը...»— Ակնարկը վերարերում է Խորեն Գալֆայանին, որը հայտնի էր իր սիրային արկածներով և այդ ընթացքում մեկնել էր Թեոդոսիա, Խալիպյան դպրոցում պաշտոնավարելու համար։
Էջ 11, տ. 6. «Որչափ ևս դրվածքի սկզբում գործ դնե պ. Չամուոճյանը. յուր նվիրական վերացյալ և թանձրացյալ բառերը, անշուշտ, կամելով վարագուրել գրելու շարժառիթը...»— Ակնարկում է իր «Հրաշափառ խայտառակություն» հոդվածի դեմ Չամուոճյանի դրած «Խայտառակության քննությունը» հոդվածի հետևյալ տողերը. «Զվարճություններ ալ այն է որ ՝ թե որ այս անունը մենք մեզնե նույն հոդվածին վրա դնելու ըլլայինք նե՝ հոդվածին հեղինակն ալ կողմնակի կերպով մը խայտառակ անվանած պիտի ըլլայինք, որ մեզի ծանր է, որովհետև մեր հակաճառություններու մեջ երբեք թանձրացյալի, այսինքն մեզ դեմ խոսող անձին դեմ խոսիլ չենք ախորժիր, միշտ կնայինք որ խոսքերնուս նպատակը վերացյալը ըլլա, այսինքն ընդդիմախոս հեղինակին միտքը և խոսքը»։ («Մեղու», 1861, հունվարի 31, № 123)։
Էյ 11, տ. 9. «...Գրվածքի հետևությունն է Պողոսը պաշտպանել...» — Կտուց անապատի վանահայր և Վասպուրական գավառի առաջնորդության ձգտող Պողոս վարդապետի չարագործությունների նկարագրությունները «Մեղուում» սկսեցին երևան գալ դեռևս 1859 թվականից, 1859 թ. դեկտեմբերի 10-ին (№ 34) Սվաճյանը «Նարեկավանքին դպրոցը» հոդվածում արդեն ներկայացնում է Պողոս վարդապետի տգիտությունն ու դաժանությունը, որի հրամանով փակվել էր Նարեկա վանքի դպրոցը: Այնուհետև «Մեղուի» 1860 թ. մարտի 10-ին (№ 91)-ում ծանուցումներ են տպվել ժողովրդի մեջ Պողոս վարդապետի մասին եղած ձեռագիր հայտարարությունների մասին, որտեղ մանրամասնորեն նկարագրված են հիշյալ անարժան կրոնավորի կատարած չարագործությունները: 1860 թ. հունիսի 10-ին (№ 100) «Վանցի Պողոս վարդապետը» հոդվածում Սվաճյանը խոսում է Պողոս վարդապետի այն չարագուշակ դերի մասին, որ ձգտելով ստանալ Վասպուրականի առաջնորդությունը, զանազան ստոր միջոցներով իրար դեմ է հանում գավառի բնակչությանը: Դրդելով գավառի քրդերին՝ թալանելոլ գյուղացիների անասունները, նա իբր կարողանում է ետ վերադարձնել դրանք իրենց տերերին և շահել նրանց համակրությունը: 1860 թ. հունիսի 30-ին (№ 101), «Վանեցոց
գործը» հոդվածում, Սվաճյանը դարձյալ խոսում է այն մասին, որ պատճառ դառնալով եղբայրասպան կռիվների, Պողոս վարդապետը Վանից փախել է Պոլիս և աշխատում է այնտեղ գլուխ բերել իր առաջնորդության խնդիրը։ Հոկտեմբերի 10-ին (№ 112) «Մեղուն» ծանուցում է, որ Ազգային քաղաքական ժողովը խառը հանձնաժողովին է
հանձնել Պողոս վարդապետի վրա եղած ամբաստանությունները քննելու և որ այդ