Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամբաստանությունները չափազանց ծանր բաներ են: Եվ «Մեղուն» համոզված լինելով, որ «Ազգային քաղաքական ժողովը ամեն գործեր այնչափ կարգով կանոնով առաջ կտանի... որ դեռ անոր ատյանին առջև չելած ազգային գործի մը համար հառաջագույն պիտի դատվի տեյի, կասկածելն անգամ մեղք կհամարենք»։ Սակայն հոկտեմբերի 30.ին (№ 114) «Պողոս վարդապետին փախուստը» հողվածով «Մեղուն» իր վրդովմունքն է հայտնում ազգային-քաղաքական և կրոնական խառը հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, որ փոխանակ ամենայն խստությամբ դատելու եկեղեցականի անունը կրելու անարժան վարդապետին, թույլ տվեցին, որ նրա վրա եղած ամբաստանությունների մի մասը հաստատվելուց հետո (անգամ) նա փախչի։

Նկարագրված դեպքերից ուղիղ մեկ ամիս անց, նոյեմբերի 20-ին, Պոլիս հասավ Միքայել Նալբանդյանը և հանգամանորեն ծանոթացավ ինչպես Պողոս վարդապետի գործին, այնպես էլ խառը ժողովի գործելակերպի հետ։ Դեկտեմբերի 10-ին (№ 118) «Մեղուում» տպագրվեց «Վանցի Պողոս եղբայրը» հոդվածը, որտեղ մանրամասնորեն բերված էին Պողոս վարդապետի կատարած եղեռնագործությունները և արտահայտված մեծ վրդովմունք կրոնական ժողովի ընդունած վճռի դեմ, որ փոխանակ բոլորովին կարգազուրկ անելու չարագործ կրոնականին, բավարարվել է միայն ժամանակավորապես զրկելով նրան հոգևոր պաշտոն վարելու իրավունքից։ «Մեր լսածին նայելով, — գրում է «Մեղուն», — Պողոս վարդապետը զորավոր պաշտպաններ ունի, ուստի կրոնական ժողովն ալ կողմնակցություն ըրավ»։ Եվ առաջարկում ու պահանջում է ընդհանրապես եկեղեցական կոչումից զրկել նրան։ Ապա «Մեղուն» առաջարկում է ընթերցողներին արձագանքել իր այս կոչին։ Առաջին արձագանքողը եղավ Միքայել Նալբանդյանը, որի «Նամակ Մեղուի» խմբագրին» հոդվածը լույս տեսավ 1860 թ. դեկտեմբերի 20-ին (№ 119)։ Զետեղելով նրա նամակը, Սվաճյանը հայտնում է, որ «Վանցի Պողոս եղբորը (այսինքն՝ արդեն ոչ հոգևորական — խմբ.) համար, մեր տված վճոույն մեջ մեզի համաձայն եղողներուն ստորագրությունը խնդրելով անոնց հետ ընդունեցեք միանգամայն և հետևյալ հոդվածը, զոր հրապարակելով մեր ընթերցողաց ուշադրությանը կհանձնենք»։

Այդ նամակի դեմ դուրս եկավ Հովհաննես Չամուռճյանը, որի ելույթը, ինչպես նշում է Նալբանդյանը, իր անձնավորության դեմ զազրախոսելն էր «Խայտառակության քննությունը» հոդվածում և անարժան Պողոս վարդապետին պաշտպանելը։

Էջ 11, տ. 11. «Ինչ որ մեր ամբաստանված նամակի մեջ ասել ենք. նույնը կրկնում ենք այսօր». Իր հիշյալ նամակի մեջ Միքայել Նալբանդյանը անդրադառնալով Պողոս վարդապետին տրվելիք պատժին, գրում է. «Այն հանցանքի ցուցակը, որ «Մեղուն» հրատարակեց... հերիք է, որ բորբոքե նորա վերա արդարադատության փայլակները, ոչ միայն ժամանակավոր կերպով քահանայությունը լռեցնելու, ինչպես արել է կրոնական ժողովը, ոչ միայն քահանայությունից իսպառ զրկելու, որ չէ արել հիշյալ ժողովը և որի թողածը կատարեց «Մեղուն», դոքա բարոյականք են. և այլ քաղաքականապես ենթարկելու նորա անձը այն պատիժներին, որ սահմանվում են քրեական ոճրագործությունների փոխարեն»։

Էջ 11, տ. 18 «Սկզբունքների համար մեզ արված սոցիալիսա, կարմիր հասարապետական Ժ. Ժ. Ռոասոյի դրությունը ընդունող». «Նալբանդյանի ն մեկ նամակի վրա» հոդվածում («Երևակ» 1861, հունվար, № 87) Հովհաննես Չամուռճյանը գրում է. «Պ. Մ. Նալբանդյանին նամակին մեջ աս կտորը կկարդանք... «Բնական օրենքը, վսեմակա՛ն օրենք ու գերագույն բոլոր մարդկային օրենքներից, վաղուց արդեն հասկացուցել է աշխարհին, թե մարդիկ հավասար իրավունքներով դուրս եկած են արարչագործ