հոդվածում. «Երրորդապես կդիտենք, պ. Չամուոճյանին հոդվածին մեջ միմիայն շատ խոսք ըրած ըլլալուն և հետևաբար պ. Նալբանդյանին քանի մը նախատական խոսք ավելի անոնց մեջ տեղավորցուցած ըլլալու փափագով, անոր գրած մեկ հայերեն բառին սխալը քաշքշելը: Եկեղեցու մեկ պաշտոնեին պ. Նալբանդյան խարտավիլակ ըսելու, խրտվիլակ ըսեր է եղեր: Պ. Չամուոճյան ինչպե՞ս կրնա հաստատել իր այնչափ երկար հեգնության իրավացի ըլլալը, երբ մենք իրեն ըսենք թե ատի սոսկ տպագրական սխալ մե, թեև աս ալ ըսելու կարոտություն չկա, քանի որ հայտնի է թե այն նամակին և անձն զատ մինչև այսօր հայերեն վսեմ գրվածքներու հեղինակը խարտավիլակ բառը չգիտցած չըկրնար ըլլալ...», իսկ ըսել է թե էեկեղեցվո մեկ պաշտոնյան ծաղրելոլ մտոք թերևս խրտվիլակ ըսեր է» ձրի զրպարտություն մըն է, վասն զի ամենայն ոք քիչ ուշադրությամբ կտեսնե թե պ. Նալբանդյան հեգնական ձև ամենևին գործածած չէ իր հոդվածին մեջ և չէր կարելի գործածել հոն, ուր լրջամտություն մը պետք էր ամենևին։ Եթե պ. Նալբանդյան հեգնական ձև մը գործածել ուզեր և եթե պ. Չամուոճյանը լավ ճանաչած ըլլար, խրտվիլակ րաոր բուն իսկ անոր կպահեր և մեծ իրավամբ, վասն զի իրավ ինքը խրտվիլակ մը եղած է ամեն անոնց, որ բողոքական կամ անհավատ չբամբասվելու երկյուղով իրմե կվախենան»։
էջ 17, տ. 27. «Փա՜ռք, ի խոնարհ, հՅուսկյուտար, պ. Չամուոնյանին...»— Կ. Պոլսի արվարձաններից մեկը ասիական ափում, ուր բնակվում էր Հովհաննես Տերոյենց Չամուոճյանը:
էջ 18, տ. 4. «...Դարձյալ պիտի աշխատության հանձն առնու պ. Չամուոնյանը յուր պառավական հերետիկոս և անհավատ խոսքերը մեզ համար գրելու...»-Իր «Նալբանդյանի մեկ նամակի վրա» հոդվածում Չամուոճյանը գրում է. «Պ. Նալբանդյանի խոսքերեն այն ալ հայտնի կերևի, որ մեկ քահանա մը ծանր մեղաց տակ ըլլա նե անիկա քահանայությունից ինկած կըլլա։ Այս կողմեն հին Դոնատյան ըսված հերետիկոսներուն ձայնակից կըլլա, որոնց աղանդը նորոգեց Ուիքլիֆ անգլիացին, Լուտերեն հարյուր տարիեն ավելի առաջ։ Եվ անկեց առաջ նույնը քարոզեց Արնոլդոս Պրեշիացին: Այս աղանդները բավական ժամանակն ի վեր մոռացված են. հիմա պ. Նալբանդյանցը Պողոս վարդապետի մը չար վարքը առիթ գտեր է այսպիսի մոլոր դրություններ և հերետիկոսություններ տարածելու մեր ազգին պարզամիտներու մեջ, ինչպես որ Լուտեր իր ժամանակին կարգավորներուն պարսավելի բարքը և տգիտությունը առիթ բռնելով և չափազանցության ձևերով մեծցնելով Գերմանիայի պարզամիտները և ետքը խիստ շատ մարդիկ մոլորության վիհը գլորեց»:
էջ 19, տ. 11. «Այո՛, ժամանակը լցված է, ուստի և հրապարակի առաջև ասում ենք. տերության լրտես-եկեղեցական-ազգը մատնող և դավաճանող-եկեղեցական...»— Ակնարկում է Գաբրիել Այվազովսկուն:
1856 թ. Գաբրիել Այվազովսկին, որը մինչ այդ պաշտոնավարում էր Փարիզի Հայկազյան վարժարանում, որոշեց անցնել Ռուսաստան և իր եղրոր՝ անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկոլ ազդու կապերի շնորհիվ գրավել եկեղեցական բարձր դիրք կրթական և քաղաքական գործունեության համար։
Ահա այս մտայնությամբ նա գրավոր ձևով առաջարկեց իր ծառայությունները ռուսական կառավարությանը: Առայժմ նրա առաջարկությունների մանրամասնությունները հայտնի չեն, հայտնի է միայն, որ Այվազովսկին իր համաձայնությունը տվեց Փարիզի ռուսաց դեսպանին՝ փոխադրվել Հարավային Ռուսաստան և այնտեղ կառավարության օժանդակությամբ իր ձեռքն առնել հայերի լուսավորության գործը: Այվազովսկու առաջարկը ուղարկվեց Պետերբուրգ, ներկայացվեց ցարին, որը նրա