Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայաստանեայց եկեղեցոյ» գրքին, որը լույս է տեսել 1858 թվականին Փարիզում, Արամյան տպարանում, Կոստանդնուպոլսի Հակոբոս պատրիարքի թույլտվությամբ (մանրամասնությունները տե՛ս սույն հրատարակության հատոր III, էջ 416—425):

էջ 32, տ. 5. «...Այն ժամանակ նա չէ ճանաչում եղած հ. Սարգսին և հետո, ճանաչելով... ի «Յայտարարութեան անցից Մուրատեան Վարժարանին», հռչակել է նորա իրավունքը»—Այսինքն համակրանքով է արտահայտվել Սարգիս Թեոդորյանի մասին՝ հիշյալ գործի մեջ, պարսավագրերը գրելուց հետո:

էջ 32, տ. 10. «Պարոն Այվազովսքին Օսմանյան պատմության մեջ հայոց ազգը հերձվածոզ է գանչում» — «Պատմութիւն և պատճառք վերադարձի երից վարդապետաց հայոց Սարգիսի, Գաբրիելի և Ամբրոսյա ընդ հավանեայ Լուսավորչական սուրբ աթոռոյ Հայաստանեայց եկեղեցւոյ» գրքի (1857, Բիֆլիս) 41-րդ էջում ասված է. «Մասնավոր կերպով մը ազգասիրաց աչքին զարկած է այս կողմանե իբրև կաթոլիկության չափազանց պաշտպանության և հայության պարսավ՝ վերջին հալածանաց համառոտ պատմությանը, որ «Օսմանեան պատմութեան» Բ հատորին 570 երեսեն մինչև 576 երեսը գրված է: Բայց այն պատմության հեղինակը հարկ կհամարի զայս միայն հիշեցնել, թե այն կտորը իր շարադրածը չէ, այլ երբ որ ինքը հրաժարվել է գրելեն, Պոլիսեն Մխիթարյանց մեկը շարադրեր և ուղարկեր էր և մեծավորը պատշաճ տեսեր էր, որ Օսմանյան պատմության մեջ ըստ այնմ անցվին այն ցավալի և շատ սրբագրությանց կարոտ անցքերը: Հայերեն լեզվիս համար կարդացողները այն հատվածին շարադրությանը, թե որ ուշադրությամբ դիտեն, մեկեն կիմանան թե որչափ տարբեր է հեղինակին բուն գրչեն ու շարադրութենեն»:

«Օսմանյան պատմութեան» Բ հատորի 570-ից մինչև 576 էջը նկարագրված է, թե ինչպես լուսավորչական հայերը ցանկանալով բոլորովին բնաջնջել կաթոլիկներին, 1827 թվականին ռուս-թուրքական պատերազմի օրերին՝ նրանց առաջնորդներին մեղադրում են լրտեսության մեջ. «Գիր ամբաստանութեան ես մատոյց առ արքա՝ լի ամենայն զրպարտութեամբ զուղղափառաց, մինչև կնքել զբանն՝ թե ցորչափ այս ազգ յաշխարհ տեսութեան մերոյ և, անհնար է մեզ դուլ առնուլ ի նենգութենէ հաւատակցութեան սոցա ընդ թշնամիս մեր։

Ապա խորհուրդ հաստատեցաւ հալածել զնոսա ի թագաւորեալ քաղաքէն և վտարել կանամբք և որդւովք, եթէ ոչ դարձցին և հնազանդեսցին ազգապետին կամ թե ասել պատրիարքին Հայոց։ Հալածումնս, որոյ նմանն ոչ յիշատակի ի պատմութիւն ազգից, տևեաց զերկեամ մի մինչև յելս 1829 ամին») (հ. Գ. Վ. Այվազովսքի «Պատմութիւն Օսմանեան պետութեան, Վենետիկ, 1841, էյ 570—576):

էջ 32, տ. 16. «(Պարոն Այվազովսքին պատասխանում է)—Մի հերետիկոս» — նալբանդյանն այստեղ նկատի ունի իրեն։

Էջ 32, տ. 19. «Տպագրության սխալանք են. գրաշարը շարադրել է այն բոլոր կտորները»— Ինչպես «Օսմանյան պատմությանն մեջ Գ. Այվազովսկին հերքել է իր հեղինակությունը լուսավորչական հայերի նկատմամբ ասվածների վերաբերյալ այնպես է, ներկա դեպքում «Վարդապետարանիս» մեջ եղած սխալները վերագրել է գրաշարին:

«Փարիզս լրագրի 1861 թվականի մայիսի 3-ին (№ 45) Ճանիկ Արամյանը, որի ապարանում էր տպագրվել հիշյալ «Վարդապետարանը», գրում է.- «Նույն տետրակին մեջ պաևոն Նալբանդյանց կհայտնե, թե Գեր. Այվազովսքի վարդապետը հրատարակել է, որ յուր հորինած Վարդապետարանին մեջի Հայաստանյաց եկեղեցվո ընդդեմ կտորները տպագրության սխալանք են, ուստի պարոն Ճանիկ Արամյան հարկ համարեց հետևյալ հերքումը լրագրույս միյոցով հրատարակել։