կոյը (Ֆ. Շիլլերի «երդ զանգակի մասին» բանաստեղծության բնաբանի աոաջին տողը): Նալբանդյանը աոաջիններից մեկն էր, որը ձայնակցեց այդ կոչին, «կանչելով ողջերին» մարտնչելու հանուն հայրենիքի վերածնության։ «Կենդանի գործ» անելով նա, ինչպես նաև նրա ռուս բարեկամները, աոաջին հերթին հասկանում էին գյուղացիական հարցի Լուծումը, որից կախված էին մնացած բոլոր հարցերը։
Օգտագործելով Համլետի հանրահայտ մենախոսությունը, Նալբանդյանը սրում է ժամանակի ամենակարևոր հարցերից մեկի՝ Ռուսաստանում 1861 թ. «գյուղացիական ռեֆորմի» նկատմամբ իր ունեցած վերաբերմունքը·այս խնդիրը մահու և կյանքի խնդիր է. «to be or not be» («Լինել թե" չլինել»)
Ուշի-ուշով Հետևելով Ռուսաստանում տեղի ունեցող հետոեֆորմյան իրադարձություններին, Նալբանդյանը «Երկրագործության» մեջ ոչնչացնող քննադատության է ենթարկում ինքնակայությանը, մերկացնում ցարական ոեֆորմի հակաժողովրդական էությունը։ Ընդսմին, նա բազմիցս մեջբերումներ է կատարում Օդարյովի «Ի՛նչ է պետք ժողովրդին» կոշից («էլոկոլ», 1861 թ. հուլիսի 1)։ Այս փաստը աոաջին անգամ նկատել է Նշան Մուրադյանը ^«Երկրագործությանը» նվիրված ծանոթագրությունների մեջ (Մ. Նալրանդյան, ԵԼԺ, հ. III, 1940, ՝էջ 458—459):
ի՞նչ մասնակցություն է ունեցել Նալրանդյանը Օգարյովի այդ կոշին։ Իր ժամանակ Մ. Լեմկեն, հենվելով մի շարք սկզբնաղբյուրների վրա, նշում էր լոնդոնյան խմբում 1861 թ. Նալբանդյանի ունեցած աշխատակցությունը հատկապես Ի՞նչ է պետք ժողովրդին» կոչ-հոդվածի ստեղծման հարցում։ Խոսելով այդ մասին, նա գրում է. «Գրված է ոչ առանց Ն. Ա. Սերնո-Սոլովյովիչի, Ն. ն. Օբրուչևի, Ա. Ա. Սլեպցովի, Մ. Լ. Նալբանդյանի և մյուսների խորհրդակցության։ Այդ կոչ-հոդվածը մեծ նշանակություն ուներ, որպես ապագա գաղտնի «Զեմլյա ի վոլյա խմրակցության հիմք, խմբակցոլ- թյոլն, որն արդեն նախագծվել էր Օդարյովի և Սերնո-Սոլովյովիլի կողմից, ինչպես ցույց են տալիս Գերցենի ընտանեկան արխիվի փաստաթղթերը»։ А· И. Герцен, Полн., собр. соч. и писем, под ред. М. К. Лемке, т. XI, Пг., 1919. стр. 136).
Լեմկեի այդ կարծիքին համամիտ է Ա. Կարինյանը («На рубеже Востоа», 1929, № 11, Ա. բ. Կարինյան, Միքայել Նալրանդյանը և 60-ական թվականների ռուս առաջավոր գործիչները, Ե., 1979, էջ 112—113)։ Սակայն Ցա· Չերնյակի հոդվածի հրապարակումից հետո, որը վիճարկում էր Լեմկեի կարծիքը («Литературное наследство», т. t2, М., 1955), մի շարք ուսումնասիրողներ (Ա. Հովհաննիսյան, Ս. Արեշյան և ուրիշներ) բացառեցին Նալբանդյանի՝ «ի՞նչ է պետք ժողովրդին» կոչի ստեղծմանը մասնակցելու հնարավորությունը։ Մեր փնտրումները ցույց տվին, որ Նտւբանդյանը 1861 թ. Լոնդոնում գտնվելու ընթացքում, իրոք, մասնակցություն է ցուցաբերել «Զեմլյա ի վոլլաս գաղտնի ընկերութպան ծրագրային փաստաթուղթը կազմելու աշխատանքներին և հանդիսացել է այդ ընկերության անդամներից մեկը (այդ մասին մանրամասն տե՛ս Ս. Դարոնյան, Միքայել Նալբանդյան, Ե., 1979, էջ 351 և հտ. С. Даронян, М. Налбандян и русские революционные демократы, изд. 2-ое, М., 1979, стр. 182 сл.):
«Երկրագործության» մանրազնին քննությունը ցույց է տալիս, որ նրա վրա աշխատելու ընթացքում հայ հրապարակախոսը, գլխավորապես հենվել է Օգարյովի՝ գյուղացիական հարցին նվիրված աշխատությունների վրա։ Եվ այդ միանգամայն հասկանայի է, քանի որ Օգարյովը մանրամասն մշակել էր է«ռուսական սոցիալիզմի» տեսությունը, և պատահական չեն Պլեխանովի այն խոսքերը, թե Օգարյովը ավելի, քան Գերցենը իրավունք ունի կոչվելու ռուսական նարոդնիկության «հայր»։