հայտնի հրապարակախոսը, — գրում է Գ. Մաճկալը,—յուր գրվածների շարքը պսակեց երկրագործության վրա տետրակով, Ուր երկրագործությունը իբրև ուղիղ և միակ միջոց է համարվում ազգային առաջադիմության, իսկ երկրագործությունը առաջ տանելու համար հարկավոր են գյուղատնտեսական և արհեստական վարժարաննր ։ 1906 թ. «Երկրագործությունը» աոաջին անգամ մտավ Նաբրանղյանի երկերի ժո¬ ղովածուի մեջ, Դոնի Ռոստովի հրատարակության II հատորում, սակայն կրճատում¬ ներով և գրաքննչական աղավաղումներով։ Վեց տարի անց, ստոլիպինյան ռեակցիայի տարիներին այդ հրատարակությունը ենթարկվեց հետապնդումների հենց երկրորդ հա¬ տորի պաճառով, որտեղ զետեղված էր «Երկրագործությունը»։ Գրաքննիչ Չառըխյանը իր զեկուցագրի մեջ նշում էր, որ երկրորդ հատորում տեղ գտած երկերը «իրենց բո¬ վանդակությամբ և գրգռիչ ոգով պետք է համարվեն հանցագործ ստեղծագործություն- ներդ։ Շարադրելով «Երկրագործության» բովանդակությունը, որը «տեղ-տեղ հասնում՛ է հեղափոխականության», գրաքննիչը բնութագրում է նրա հեղինակին որպես «փիլի, սոփա-սոցիաչիստի» և Բակունինի, Գերցենի և Չեոնիշևսկոլ հետևորդի» (Միքայել Նալ- ըանդյան, Վավերագրերի ժողովածու։ Տեքստը, խմբագրությունը և ծանոթագրությունները Ա. Ինճիկյանի և Գր. Հարությունյանի, Ե., 1956, էջ 305 —310), яԵրկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» տրակտատում առավել ցայտուն ու ամբողջացված դրսևորվեցին Նալբանդյանի հեղափ ոխա կան - դեմ ոկր ատ ական հայացք-, ներր։ Բանի որ այն գրվել էր Լոնդոնում, ապա, բնականաբար, նալբանդյանը մի շարք, հարցերի կապակցությամբ խորհրդակցել էր Գերցենի, Օգարյովի և Բակունինի հետ, օգտվել «Կոլոկոլում» և լոնդոնյան մյուս հրատարակություններում եղած նյութերից։ «Երկրագործության» համար բնաբան էր հանդիսացել Լ. Ֆոյերբախի «Քրիստոնեու¬ թյան էությունը» աշխատությունից մի հատված, որը ռուսերեն լեզվով հրատարակվել էր Լոնդոնում 1861 թ.. Իսկ գրքի հայ երիտասարդությանը ուղղված առաջաբանո ւմ կարելի է նկատել արտահայտություններ, որոնք ուղղակիորեն աոընչվում են «Կոլոկոլի» մար¬ տական «'ViVOS VOCO-» (կանչում եմ ողչերին) կոչի հետ, «Կենդանության նվիրված այս փոքրիկ գործի ճակատը, — գրում է Նալբանդյանը, — կենդանի մարգերի անունով ցան¬ կացա պսակել... թողե'ք մեռելներին թաղել յուր յան ց մեռելները, նոցա արևը մտած է, իսկ դուք կենդանի եք և ապագայի արշալույսը ձեր գլխի վերա է բացվում... Այն մար֊ դր, որ զգում է յուր անձը կենդանի, պիտի հարի ձեզ, որովհետև կյանքի հոսանքը միայն մի ընթացք ունի—դեպի հառաջ... հառաջ... Այնտեղ միայն կարոդ ենք հանդի¬ պել մեր ազգի կենսանորոգ ե որոտընդոստ հարության...»։ Դեռևս «Կոլոկոլի» աոաջին համարում (1857) Գերցենը ոգևորությամբ ասում էր.— €...Մենք կանչում ենք ոդշերին՝ Ռուսաստանում եղած ամեն մի զառամած, իր դարն ապրած, այլանդակ, ստրկային, տգետ երևույթի հուղարկավորության» (А. И. ГврЦВН, Собр. СОЧ. В 30-ТИ томах, Т. XIII, стр. 12): Օգարյովը 1862 թ. հունվարի 15-ի «Կո- լոկոլում» կոչ էր անում. «Հառա՜ջ, երիտասարդ սերունդ։ Թող մեոյալ տաոր և արարիր կենդանի միտք։ Գնա որպես զինվոր հանուն ընդհանուր բարօրության և ժողովրդի ազա¬ տության համար պայքարելու»։ Մեկ ամիս անց այդ նույն «Կոլոկոլում» Բակունինր գը- րում էր. «Այո', մեծ ժամանակներ են։ Կարծես թե մի ոգի անցավ քնած ժողովուրդ- ների վրայով, կոչ անելով կենդանիներին դեպի գործ, իսկ մե ոածներին գերեզման». 1862 թ. հունիսի 24-ին (հուլիսի 6) Գերցենի և Օգարյովի' Սերնո-Սռքովյովիչին գրած նամակում կարդում ենք. «Թողե'ք մեռելներին թաղելոլ իրենց մեռելներին։ Աշխ ա mb' ք գավառներում» (А. И. ГврЦВН, Собр. СОЧ., Т. XXVII, СТр. 243) է Բերված խոսքերը ունեն մեկ աղբյուր' «Կոլոկոլի» «Կանչում եմ ողջերին» մարտա
Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/433
Արտաքին տեսք