առակը, նույնանման իրադրության պայմաններում օգտագործված է նաև «Հռոմեական նամակում», «Խորհրդական անդամը» գլխում նկարագրվում է մի հոգևորական, որը իր բնավորությամբ, բարոյական կերպարով, արարքներով հիշեցնում է Գաբրիել Այվազովսկուն։ Ինչպես վերջինս, նա նույնպես տեղացի չէ, այլ «եկավոր է», «խորամանկ», «անբարոյական», «նենգ հոգի», «դժոխային կիրք», «կեղծավոր», «չարախոս», «բավականին արծաթի տեր դարձավ անգոսնելի ճանապարհով» և այլն, և այլն։ Եվ ի մի բերելով իր ասածները այդ հոգևորականի մասին, «Հռոմեական նամակի» հեղինակը նկատում է «Ահա այս է Եզովբոսյան սառած օձի և երախտավոր մարդու առակի միտքը, որ այնքան իմաստությամբ է ասած» (տե՛ս սույն հրատարակչության հատոր III, էջ 301):
«Մեղուի» խմբագրին ուղարկված «նամակը» գրված է «Հռոմեական նամակից» մի քանի ամիս անց: Եթե առաջին դեպքում հոգևորականի կերպարը տրված է քողարկված ձևով (քանի որ «Հոոմեական նամակը» նախատեսված էր գրաքննության ենթակա «Հյուսիսափայլում» տպագրելու համար), ապա «նամակում», որը պիտի հրապարակվեր արտասահմանում, այն ներկայացված է շատ ավելի բացորոշ (ինչպես և «Երկու տողում»)։
«Մեղուի» խմբագրին ուղարկված «նամակում» Գաբրիել Այվազովսկու «խարդախությունների ու չարագործությունների շարքում գրված է «եկեղեցին կողոպտող մը» մեղադրանքը: Այս խնդրի շուրջ Նալբանդյանը Այվազովսկու դեմ երկարատև պատերազմ էր մղում, սկսած իր հայտնի «նամակ առ հրատարակողը» հոդվածից (11 հոկտեմբերի 1858 թվական), որը հրատարակվել էր «ՀյուսիսափայլոՒՄ» (1858, № 11) և առիթ ծառայել Այվազովսկու «Հյուսիսափայլի» դեմ ուղղված մատնագրերին ու հալածանքներին: Այս մասին մանրամասն խոսվում է «Երկու տողում»: Ավարտելով Այվազովսկու կատարած հանցանքների ցանկը, «Նամակի» հեղինակը գրում է. — «Բայց կհուսամք, որ օր մը... պատիվ կունենանք... ալ ավելի ըսել իրեն...»: Եվ նա կատարեց իր խոստումը «Մեղու»-ի էջերում երկու տարի անց հրապարակելով իր «Կտոր մը Այվազովոքիտբանություն» պամֆլետը, դրանով ավարտելով այդ հետադիմական կղերի «դիմանկարը»:
«Արգո խմբագիր «Մեղու» հանդեսի» հոդվածը գրված է պամֆլետի ոճով, որ շատ հատկանշական է Նալբանդյանի մարտական հրապարակախոսության համար: Այնտեղ մենք հանդիպում ենք նույն ոճական հնարանքներին, որոնք օգտագործված են նրա մյուս պամֆլետների մեջ: Կուզեինք նշել մասնավորապես նախադասության սկզբի բառերի բազմակի կրկնությունները, որը մեծ թափ է հաղորդում մտքին. — «Այս, այն մարդն է, որ...», «այս այն քահանան է, որ...», «այս այն եկեղեցականն է, որ...», «այս այն որդին է, որ...»: «Վերջապես, այս այն հավատարիմ գործակատարն ու արբանյակն է, որ...» («Նամակ»): Համեմատության համար բերենք մի երկու հատված «Երկու տողից:
«Այս «Վարդապետարանն էր, որ Ռուսիո ներքին գործոց...».
«Այս «Վարդապետարանն էր, որի վերա...», «Այս «Վարդապետարանն էր դար¬ ձյալ, որ...»
Այժմ մի քանի տող «Հռոմեական նամակից».
«Այն պապին, որի խոհեմության վերա», «այն պապին, որ մոռացության տալով...».
«Այն պապին, որ անբախտ Հռոմի...», «այն պապին, որ Հռոմի նախկին իրավունքը...»
«Նամակում» օգտագործված են բոլոր այն երգիծական զենքերը, որը կային Նալբանդյանի զինանոցում, սուր իրոնիան, կծու սարկազմը, ոչնչացնող ծաղրը, չքողարկված ծիծաղը և այլն, որոնք նրա մերկացումներին մեծ ուժ ու զորություն էին հաղորդում: