Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(«Նամակը» ներծծված է Նալբանդյանի գաղափարների և մտքերի ոգով, որոնք հուզել են նրան իր ողջ կյանքի ընթացքում։ Այն առաջին հերթին հակակղերական ստեղծագործություն է, որը անարգանքի սյունին է գամում հետադեմ հոգևորականութանը, որը դարերի ընթացքում ձգտել է պահել ժողովրդին խավարի, տգիտության ու հնազանդության մեջ, արգելակել հասարակական առաջընթացը։ «Անցան գնացին այն ժամանակները, երբ մարդիկ կուրորեն հավատք կընծայեին հոգևորականաց կեղծ ու պատիր խոսքերուն, կխաբվեին անոնց խարդախամիտ խոստմունքներեն, կհամբուրեին անոնց չարագործ ու պիղծ ձեռքերը, կսարսափեին անոնց այլանդակ նզովքներեն»։ Այստեղ «Նամակի» հեղինակը վկայակոչում է «ֆրանսիական հեղափոխության պատմությունը», «թե ինչպես այն ճնշյալ ու հարստահարյալ ժողովուրդը մեկ սիրտ մեկ հոգի եղած խզեր քակեր է ստրկության ծանրաշարժ շղթան, բնաջինջ ըրեր է բռնկալության դաժան ոգին և զգեցեր է անձնիշխանությանը, հոգվո և մտաց ազատությանը»։

Այս, ըստ էության, իրականության հեղափոխական վերափոխման մի կոչ էր, որը դրանից առաջ պարզորոշ հնչել էր «Երկու տողում»։

Էջ 100, տ. 4, .Laisser le crlme en paix, c'esi sen rendre complice

Creblllon

«Ոճրագործությունը չհետապնդել, նշանակում է դառնալ ոճրագործության գործակից»

Կրեբիյոն

.

Թևավոր խոսքը պատկանում է ֆրանսիացի դրամատուրգ և ֆրանսիական ակա¬ դեմիայի անդամ Պրոսպեր դե Կրեբիյոնին (1674—1762)։

Էջ 101, տ. 23. «Եվ նախ ուրախությամբ սրտի իմացանք, որ ազգին վրա ունեցած երերնիգ մեկ կողմեն, ուրիշ կողմանե ալ ձեր բարեկամաց ստիպմունքը...»— Ակնարկը վերաբերում է «Մեղուի» 1862 թվականի հունվարի 10֊ի № 149-ում տպագրված «Հայտարարություն» առաջնորդող հոդվածի հետևյալ տողերին. «Բայց մեկ կողմեն մեր բարեկամներուն ստիպումը և մյուս կողմեն մեր անկեղծ սերը ազգային առաջադիմության վրա հաղթեցին մեր որոշմանը։ Մեր բարեկամները, որոնք կսիրենք, կհարգենք և կպատվասիրենք՝ զի Ազգին բարեկամներն են, մեր որոշումը ցավալի գտան և կխնդրեին, որ տակավին շարունակենք մեր խմբագրությունը՝ վստահանալով ապագային բերմանցը»։

Էջ 103, տ. 4. ՝«Սակայն առիթ առնելով «Մեղուիդ» 149-րդ թվույն մեզ Նոր Նախիջևանի տեր Պղդոս քանանային դեմ հրատարակած նամակը»—Հիշյալ նամակը, որը ամբաստանում է Նոր Նախիջևանի քահանա Պողոս Ստեփանոսյանին իր ծխականներին գողություն սովորեցնելու, ինչպես նաև մեղադրում նրան անբարոյական արարքների մեջ, տպագրված է «Մեղուի» 1862 թվականի հունվարի 10 № 149-ում առանց ստորագրության։

Նկարագրելով տեր Պողոսի անվայել վարքագիծը, հոդվածագիրը մեղադրում է վիճակի առաջնորդ Գաբրիել Այվազովսկուն, որ փոխանակ պատժելու անբարոյական քահանային, բավարարվել է նրան միայն առժամանակ զրկել քահանայագործելուց։ «Ընթերցողք այս եղելության վրա բավական խնդալեն ետքը անշուշտ պիտի հարցնեն իրարու, թե այն տեղին առաջնորդն ո՞վ է և պիտի ուզեն իմանալ, թե ի՞նչ պատիժ տրված է այս քահանային։

Այվազովսքի Գաբրիել վարդապետն է և լսածին պես այս գործը, սոսկալի, սարսափելի, ահռելի պատիժ մը տված է քահանային, պատիժ մը, որ գործադրված օրը երկիրս անգամ սարսեփավ... գետնաշարժեն: Առժամանակյա կերպով տերտերին փիլոնը առավ... Կերևա որ Գաբրիել վարդապետը ի պատիվ մարդկության Տեր Պողոսը չուզեց պատմել, հապա անոր քահանայությանը, այսինքն փիլոնը, ըստ որում մարդը