Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ իր ժամանակն է մտքերի մեջ ըմբռնված. ինչպիսի հիմարություն կլիներ կարծել, թե որևէ փիլիսոփայություն կարող է իր առկա աշխարհից դուրս գալ, այնպես էլ՝ թե անհատը կարող է իր ժամանակից վեր թռչել» (Q. W. F. Hegel, .Grundltnlen der Philosophie der Rechts*. Schtutgart, 1928, S. 35).

Էջ 118, տ. 23. «Գրանովսկին թեև խոստովանում է այս դրությունը, բայց ոչ դրականապես: Նա ասում է, թե որովհետև պատմության... և ցավում է. որ Մեկենտոջից շոկ ուրիշ հեղինակները շատ քիչ ուշադրություն են դարձնում պատմության հոգեբանական տարրի վրա» — «Գրանովսկին իր Ռեֆորմը Անգլիայում» հոդվածում, որը գրված է 1847 թվականին որպես գրախոսական Օդենի «Հենրիխ VIll-ի պատմությունը Անգլիայի անջատումը հռոմեական կաթոլիկությունից» գրքի վերաբերյալ, ասում է. «Բնության եղելությունները կատարվում են ավելի միանման և ճիշտ, քան պատմության երևույթները: Պատմությանը տրված է օրենք, որը անխուսափելիորեն պիտի կատարվի, բայց կատարման ժամկետր չի ասված... Ահա այստեղ էլ հանդես են գալիս իրենք ողջ իրավունքներով առանձին անհատները... Ցավոք սրտի, մեր ժամանակի պատմարանները շատ քիչ ուշադրություն են դարձնում իրենք գիտության մեջ հոգեբանական տարրերի վրա: Ինչքան մեզ հայտնի է, միայն Մակինտոշն է խոր կերպով մխրրճվել Հենրիխ VlII-ի հոգու մեջ և ճիշտ հասկացել նրա արարքների գլխավոր պատճառների իմաստը դժբախտ ամուսնալուծությունից հետո» (Соч. Т Н. Грановского, Т. I, М., 1856, страница 320).

էջ 119, տ. 12. «...ասում է թե «պատմության փորձերը անպտուղ են անց կենում...»— Մեջբերումը ըստ Գրանովսկու «Ընդհանուր պատմության ժամանակակից վիճակի և նշանակության մասին» ճառի, կարդացված 1852 թվականի հունվարի 12-ին Մոսկվայի համալսարանի հանդիսավոր ժողովում, «Հին դարերի պատմության գործնական իմաստը, հիմնված նրա դասերը անմիջապես կյանքում օգտագործելու հնարավորության վրա, չի կարող տեղի ունենալ նոր հասարակությունների բարդ օրգանիզմների պայմաններում: Կրքերի և մոլորությունների միանման խաղերը, որոնք խեղաթյուրել են բազմաթիվ ժողովուրդների ճակատագրեր, շատերին բերեցին այն համոզման, որ պատմության դասերը անցնում են անպտուղ, մարդկության հիշողության մեջ չթողնելով խրատական ոչ մի հետք: Արտահայտելով այս միտքը, ինչպես անվերապահ ճշմարտություն. Հեգելը (Պատմության փիլիսոփայության ներածություն, էջ 9) դրա վերաբերյալ առաջ է քաշում բազմաթիվ արդարացի առարկություններ,, (Соч. Т Н. Грановского, Т. I, М., 1856, страница 26—27):

Հեգելի «Պատմության փիլիսոփայության» (և ոչ թե «Փիլիսոփայության պատմության», ինչպես սխալմամբ գրում է Նալբանդյանը) ներածության մեջ ասված է. «Հանձնարարում են կառավարողներին, պետական գործիչներին, ժողովուրդներին սովորելու գլխավորապես պատմության փորձերի միջոցով: Սակայն ինչ փորձն ու պատմությությունն են սովորեցնում, այն է, որ ժողովուրդներեն ու կառավարությունները երբեք որևէ բան պատմությունից չեն սովորել և չեն գործել ըստ այդ ուսմունքի, ինչ կարելի էր նրանից դուրս բերեր Յուրաքանչյուր ժամանակ այնպիսի յուրահատուկ պայմաններ ունի, այնպիսի անհատական գրություն է ներկայացնում, որ նրա մեջ, միայն նրանից պետք է և հնարավոր է վճիռ հանել: Համաշխարհային իրադարձությունների հախուռնության մեջ չի օգնի որևէ ընդհանուր սկզբունք, նման հարաբերությունների որևէ վերհուշ, որովհետև այնպիսի մի բան, ինչպիսին գունատ վերհուշն է, անում է ներկայի կենդանության և ազատության հանդեպ»: (G. W. F. Htgtl, Vorlesumgen Cber’dle Philosophic der geschlchte, Schtutgart, 1928, էջ 31):