Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XVIII դարերում», «Մտավոր զարգացումը Շոտլանդիայում XVIII դարում», «Մտավոր զարգացումը Շոտլանդիայում XIX դարում»։

Նալբանդյանի հավանությանն էր արժանացել հատկապես, քաղաքակրթության զարգացման գործում, կրոնի, դավանանքների և հոգևորականության կատարած դերի վերարերյալ Բոքլի քննադատական մոտեցումը։ Ըստ Բոքլի, կրոնը մարդուն տանում է ոչ թե դեպի Լույս, այլ դեպի խավար։

Էջ 284, տ. 20. «Կարլոս առաջինի գլխատվելուց մինչև Վիլնեյմ Օրանժյանի թագավորելը»— Կարլոս I Ստյուարտը գլխատվել է 1649 թ. հունվարի 30-ին, նրա դուստր Հենրիետա-Մարիայի ամուսին Վիլհելմ Օրանժյանը Անգլիայի գահն է բարձրացել 1638 թ.։

էջ 284, տ․, 26. «Ո՞վ չգիտե Ռոբերտ Օուենի և նրա Նուալիներքյան դպրոցի անունը»— Նալբանդյանի ակնարկը վերաբերում է Նյու-Լանարկում (Շոտլանդիա) անգլիացի ուտոպիստ-սոցիալիստ Ռորերտ Օուենի սեփական ֆաբրիկայի բանվորական համայնքում՝ աշխատանքի արդարացի պայմաններ և դպրոց ստեղծելուն։

Նյու-Լանարկի ֆաբրիկայում նա կարողացել էր հասնել որոշակի հաջողությունների՝ ոճրագործությունների հաղթահարում, հարբեցողության և ազգային ու կրոնական թշնամանքի վերացում, ինքնավարության, որոջ տարրերի իրականացում, աշխատանքային գիտակցված կարգապահություն, մրցակցություն, կոոպերացիաների ստեղծում, սոցիալական պլանավորում, ուսման զուգակցումը աշխատանքի հետ, ֆիզիկական և գեղագիտական դաստիարակություն։ Սակայն Օուենը չկարողացավ լիովին իրականացնել իր ծրագրերը, նրան սկսեցին համարել վտանգավոր անձնավորություն և նրա դեմ հալածանքները սաստկացան հատկապես այն բանից հետո, երբ 1817 թ. նա պայքար սկսեց կրոնի դեմ։

Էջ 284, տ. 30. «...Ամերիկայի մեջ դարձյալ՝ ինչեր չքաշեց քվեքըրների ձեռքից» — Քվեքըրները, կամ քվաքըրները ստեղծել էին իրենց կրոնական համայնքը Անգլիայսւմ, XVII գարում։ Հիմնադիրն էր Գեորգ Ֆոքսը։ Քվաքըրների ուսմունքը քարոզում էր, որ ճշմարտությունը գտնվում է յուրաքանչյուր մարդու ներսում։ Նրանք այդ անվանում էին «ներքին լույս», «աստծո ձայն»։ Այդ «ձայնը» նոր ճշմարտություններ չէր ասում, այլ հետևում էր, որ քրիստոսի քարացած ուսմունքը կիրառվի կյանքում։

Դեռևս Նյու-Լանարկում Օուենի ընկերակից քվաքըր Ալենը մի շարք խոչընդոտներ հարուցեց նրա նպատակների իրագործման ճանապարհին, իսկ երբ 1825 թվականին Օուենը Ամերիկայի Ինդիանա նահանգում, Բաբախ գետի մոտակայքում փորձում էր ստեղծել իր կոմունիստական արտադրողական համայնքը, բանվորների մեջ եղած քվաքըրները պայքար սկսեցին նրա դեմ և համայնքը չկարողացավ երկար պահպանել իր գոյությունը։

Էջ 286, տ. 1. «Ի՞նչ պատճառով Ուեստ-Մինստեր աբբայության մեջ չենք տեսնում լորդ Բայրոնի գերեզմանը...» — Երբ 1824 թ. Բայրոնի մարմինը Հունաստանից բերվեց Անգլիա, անգլիական կառավարությունը մերժեց նրան տեղ հատկացնել Վեստմինստրյան աբբայությունում, որտեղ գտնվում էր Անգլիայի «Մեծ մարդկանց» հանգրստարանը, այլ հրամայեց «ապստամբ բանաստեղծին» թաղել իր կալվածքում, Նյուստենգի մոտ գտնվող Հակալ ավանում։

Ահա թե ինչպես է նկարագրում Մակոլեյը Բայրոնի թաղման տեսարանը. «Մենք նույնիսկ հիմա, երբ պատմում ենք այդ իրադարձությունները, չենք կարող չզգալ այն, ինչ զգացել էր մեր ազգը առաջին անգամ իմանալով, որ շիրիմը իր մեջ

32-715