Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան gահին բազմելու իրավունքն, ըստ ավանդության, պիտի վերապահված լինի միայն Երուսաղեմի վանքի միաբաններին, Սահմանադրականները պահանջում էին, որ պատրիարք ընտրվելու իրավունք ունենան նաև դրսի վանականները։ Կ. Պոլսի պատրիարք Սարգիսը սկզբում հաշվի առնելով ազգի ընդհանուր ցանկությունը, ընդունեց Երուսաղեմի պատրիարք ընտրվելու <<դուրսեցիների» ցանկությունը։ Սակայն շուտով տեղի տալով հակառակորդ ուժերի ճշմանը, անցավ հակասահմանադրականների կողմը և 1861 թ. Հուլիսին ստանալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Մատթեոս Չուխաճյանի կոնդակը Երուսաղեմի պատրիարք «ներսից» ընտրելու վերաբերյալ, առանց այլևայլության ղիմեց ընտրությունների։

1861 թ․ օգոստոսի 17-ին պոլսաՀայ սահմանադրականները ներս են խուժում Գում-Գափուի եկեղեցին, պահանջելով պատրիարքի հրաժարականը։ Միջադեպը անակնկալ չէր հակասահմանադրականների համար, որոնք նախապես վարձել էին բազմաթիվ մարդկանց, բողոքավորների վրա հարձակվելու և նրանց լռեցնելու համար, Տեղի Հ ունենում սահմանադրականների և հակասահմանադրականների բռնցքամարտ, որն առիթ տվեց թուրք կառավարության միջամտությանը։

Այս դեպքերին հաջորդում են քաղաքական ճնշումները, առժամանակ խափանվում են սահմանադրականների դեմոկրատական թևի օրգանները՝ Սվաճյանի է <<Մեղուն>>, Փանոսյանի <<Մյունատին» և <<Ծաղիկը>>։

Բարձր դուռը նշանակում Հ հատուկ հանձնաժողով, որին պիտի միանար <<ազգից ընտրված» մի այլ հանձնաժողով՝ ազգային Սահմանադրությունը վերաքննելու համար։ Կառավարական հանձնաժողովի կազմի մեջ Հին' Սերվիչենր, Հակոր նորատունկ յանը, Գրիգոր Աղաթոնը և ուրիշներ։ Ազգային հանձնաժողովի մեջ էին ներգրավված Գրիգոր Օտյանը, Մկրտիչ Աղաթոնը, Ստեփան Ասլանյանը, Նահապետ Ռուսինյանը։

Ժողովրդի սահմանադրական պայքարը շարունակվեց նաև կառավարության միջամտությունից հետո։ նկարագրված դեպքերից ուղիղ մեկ տարի հետո՝ 1862 թ. օգոստոսի 1-ին, ներս խուժելով պատրիարքարան, գազազած ամբոխը դուրս է քշում այնտեղից ազգային գործերը վարելու համար Բ. գռան նշանակած խառն ժողովի անգամներին ու պատրիարքի տեղապահին, Հուզված բողոքավորները ջարդուփշուր են անում ժողովասրահի կահ-կարասիքը և կողպեքի տակ դնում նրա դռները։ Խառն ժողովի նախագահ Բարունակ պեյ Ֆերունյանը դիմադրելու փորձ չի անում, ալլ ջանում է հավատացնել ամբոխին, որ Սահմանադրությունը վերացված չէ և շուտով տերության վավերացումից հետո կվերադարձվի ազգին, Մի շաբաթ անց, Սելիմ փաշան մի գունդ զորքով մտնելով պատրիարքարան, դարբնի ձեռքով կոտրում է ժողովրդի կողմից դրված կողպեքները, ներս է թողնում խառն ժողովի անդամներին։ Այդ ամենից հետո նա վերահաստատում է ժողովի իշխանությունը և դատապարտում խռովության հեղինակներին։ Այնուհետև, հրամանատար փաշան 60 զինվոր թողնելով պատրիարքարանի պաշտպանության համար, հեռանում է։ Սակայն, չկամենալով հակառակ մնալ <<ազգի կամքին», պատրիարքի տեղապահը և խառն ժողովի նախագահը հրաժարական են տալիս։ Այս իրադարձություններից հետո թուրքական կառավարությունը խոստանում է հաստատել վերաքննված Սահմանադրությունը։ նալբանդյանը իր <<Պոլսահայ լուսավորչական համայնքը» զեկուցագրում մանրամասնորեն անդրադառնում է 1861 թ. դեպքերին։