Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էջ 290, տ․ 33. «...զաթոռս աղաւնեվաճառանց...>> —Տե՛ս Աւետարան ըստ Մատթէոսի, գլ. ԻԱ, 12։

էջ 291, տ. 36. «Unւրբ Հակոբի վանքը մնաց ավազակների ձեոք...»— Սուրբ Հակոբի վանքը Երուսաղեմի միաբանության կենտրոնն է և վճռական դեր խաղաց 1860 թ. Սահմանադրությունը դադարեցնելու գործում։ Երկրորդ, վերամշակված Սահմանադրության մեջ հատուկ կետ մտցվեց այն մասին, թե Երուսաղեմի պատրիարք ընտրվելու իրավունքը վերապահված է բացառապես սուրբ Հակոբի վանքի թուրքահպատակ միաբաններին։ Այսպիսով, վանքի գործերի տնօրինությունը մնաց դարձյալ Երուսաղեմի միաբանների ձեռքինն։

Երուսաղեմի պատրիարքի ընտրության հարցին նալբանդյանը մոտենում էր ազգային-քաղաքական տեսանկյունից։ Պահանջելով, որ պատրիարքական թեկնածու առաջագրելու իրավունքը վերապահված չլինի միայն Երուսաղեմի, կամ միայն Թուրքիայի հայ եկեղեցականներին, նա մերկացնում է թուրք կառավարողների վարած քաղաքականության ներքին դիտավորությունը՝ ջլատելու հայերի ազգային ամբողջությունը և պատնեշ հանդիսանալու ռուսական ազդեցությանը։

Իր «Պոլսահայ լուսավորչական համայնքը» զեկոլցագրի մեջ Նալբանդյանը հանգամանորեն անդրադառնալով այս հարցին, գրում է. Ինչ վերաբերում է Երուսաղեմի հարցին, Դուռը ոչ միայն խախտում է Խաթթի-Հումայունը, այլ և մասնատում է հայ հոգևորականության միասնությունը։ Նա զրկում է Ռուսաստանում գտնված հայ եպիսկոպոսներին Երուսաղեմի պատրիարք ընտրվելու իրավունքից և հատկացնում է Երուսաղեմի հայ վանքը միայն թուրքահայերին, իսկ վերջիններից' միայն տեղի վանականներին։ Բայց Երուսաղեմի հայ վանքը բովանդակ հայ ազզի սեփականությունն է, որտեղ էլ որ նա գտնվի, ճիշտ նույն հիմքերով ու իրավունքներով, ինչպես և էջմիածնի վանքը, և որ Ռուսաստանում գտնվում է կես միլիոն հայ, ապա ուրեմն Թուրքիան իր որոշումով խախտում է նրանց անհերքելի իրավունքը»։

Էջ 292, տ. 7. «Այսօր գրեթե մի տարի է, որ Սահմանադրությունը վավերացավ...» —1863 թ. մարտի 25-ին ընդունվեց երկրորդ, վերամշակված Սահմանադրությունը, որի առաջին տարեդարձը լրացավ 1864 թ. մարտի 25-ին։ Նալբ շանդյանն ասում է գրեթե, որովհետև ինքը հոդվածը գրել է 1864 թ. փետրվարին։

Էջ 292, տ. 19. «...թաղունք մյուս խորհուրդները, որ այլապես կազմվեցան»— խոսքը վերաբերում է ուսումնական, տնտեսական, ելևմտական և այլ խորհուրդներին, որոնք կազմվել էին պաշտոնական աոանձին հիմունքներով։

էջ 292, տ․ 33. «Գեշը գեշով դեֆ կըլլա, բարով իւերով Մեչուխեչան չնորոգեր այդ վարդապետությունը» —«Մեղուի»1857 թ. № № 16, 20-ում Սվաճյանը տպագրել էր «Գեշր գեշով դեֆ կըլլա» վիպակը։ Իսկ «Մեղոլի» 1863 թ. օգոստոսի 6-ի ( № 211) համարում տպագրված «Թուրֆանտա տուտուին նամակները» հոդվածի մեջ Մեչուխեչան ասում է. «...Միտիդ բեր քոլ մորդ, քոլ մորկանդ մորը սա հին առածը, գեշը գեշով տեֆ կըլլա. (վատությունը վատությամբ է հատուցվում) ասի հին ճշմարտություն մըն է և չես կարող ուրանալ...»։

Մեչուխեչան Հարություն Սվաճյանի կեղծանունն է։«Հրանտ Ասատուրը իր Դիմաստվերների» մեջ այսպես է ներկայացնում այդ «Երևակայական էակ» Մեչուխեչային։ «Իր դիտողությունները շահագրգիռ ձևով ներկայացնելու միջոց մը գտած էր Մեղվի խմբագիրը, հարաբերություն հաստատելով երևակայական էակի մը, Մեչուխեչայի հետ։ Աս էակը տեսակ մը խպլիկ էր, որ շատ մը լուրեր և տեղեկություններ կբերեր իրեն.