համար չէ ու անձնավորությանց կամ մասնավոր Հատկություն մը ունեցող իրողությանց կվերաբերի։
Հիշյալ որոշման հակառակ վարվող օրագրաց՝ առանց խտրության աղդարարությանց կանոնական պատիժը պիտի տրվի» (տե՛ս «Մեղու», 5 փետրվարի, 1863, № 187)։
Օգտվելով հարմար առիթից, այսինքն հրամանի հրատարակումից, Ազգային ժողովը խնդրագիր է ներկայացնում Բարձրագույն Դռանը պահանջելով «Մեղուի» խափանումը «Պողոս Պետրոսին կռիվը» ֆելիետոնը հրապարակելու համար։
«Մեղոմւ» խափանել տալու ջանք» հողվածում (տե՛ս «Մեղու», մարտի 12, № 192) գրված է. «Ծաղիկը» մեր օրագիրն խափանելու համար Ազգային Վարչության աո Բարձրագույն Դոանր գրված խնդրագրին պատճառը Պողոս Պետրոսի հոդվածն ըլլալը լավ գուշակել է։ Պետք է, որ «Ծաղիկը» և անոր հետ ամեն ճշմարտասեր անձինք գիտնան, որ «Մեղուն» ստույգ եղելության մը պատմությունն է ըրած և ոչ զրպարտության շարք մը... Բարձրագույն Դուռն Պատրիարքարանի կողմե արված ! թագրիրին օրինակը մեր աչացը ներքև է. աստ թարգմանությանը եթե հարկ ըլլա՝ հասարակությանը պիտի հաղորդենք, որպեսզի կարդա և իմանա, թե մեր Ազգային Ժողովո մեջ ինչ ճարտար ու հաջողակ գրիչներու տերեր կան, որոնք կրնան իրենց գրվածքներուն մեջ մեկ ծայրե մյուս ծայրը ստություններով ու զրպարտություններով լեցնել»։
Էջ 293, տ. 14 —15. «Ում... Այդ սուրբ Սահակ Պարթևն էր հարցնում...>>— Նալբանդայանը համեմատություն է անցկացնում Ազգային ժողովի ! անդամների և V դ. հայոց նախարարների վարքագծի միջև, որոնք 428 թ. դժգոհելով Արտաշիր թագավորից, դիմում են պարսից Վռամ արքային, պահանջելով ընդհանրապես վերացնել Հայկական պետականությունը։ Եվ որպեսզի իրենց դիմումը զորավոր լինի, նախարարները հարկ զգացին օգտագործել նաև եկեղեցական իշխանությունը և դիմեցին կաթողիկոս Սահակ Պարթևին, խնդրելով համագործակցել իրենց հետ։ Սակայն կաթողիկոսը մերժում է նախարարների ստոր գործարքը, ասելով թե ուրիշ Արշակունի իշխան չկա գահ բարձրացնելու համար, ուրեմն մնում է ներել թագավորի զերծումները։ Նախարարները հայտարարում են, թե պատրաստ են «Պարսիկ ածել անող աշխարհիս»: Սահակր սոսկալով լսում է այս պատասխանը և հիշեցնում նրանց առաքելական սկզբունքը, թե պետք է խորշել անհավատների առջև դատվելուց և , «ինձ քաւ լիցի մատնիչ լինել»։
Ի վերջո դավադիրները հասնում են իրենց նպատակին. Արտաշիրը զրկվում է թագավորոլթյունից, Սահակը կաթողիկոսությունից, Վեհմիհրշապուհ պարսիկը նշանակվում է Հայաստանի մարզպան և Սուրմակ Մանազկերտցին՝ կաթողիկոս։ (Օրմանյան, Ազգապատում, §210, 211, 212, Կոստանդնուպոլիս, 1912)։
Էջ 293, տ. 16. «Յաթոռն Մովսիսի նսսւան դպիրք և փարիսեցիք»— Տե՛ս Աւետարան ըստ Մատթէոսի, գլ. ԻԴ 6։
Էջ 293, տ. 17. «Այսօր առատ ենք, զեղուն թաթաղուն, շարժուն, ինչո՞վ, անտարակույս Սուրմակներով, Բրքիշոներով, Այսահակներով...»—Հայոց կաթողիկոս դաոնալով, Սուրմակր, սակայն, չկարողացավ գոհացնել նույնիսկ իր կուսակից նախարարներին, որոնք մեկ տարի հետո դարձյալ դիմեցին պարսից Վռամ արքային՝ նոր կաթողիկոս նշանակելու պահանջով, որը և հայոց հայրապետ նշանակեց ասորի եկեղեցական Բրքիշոյին։
Բրքիշոն 428 թ․- պաշտոնի անցավ և «խրովք գաւառակցօք» լցրեց հայրապետանոցը, որոնք «ըստ սովորութեան իւրեանց աշխարհին, տ անտիկնоք ընկերացած էին», այսինքն՝ հետները ունեին «կանայս տնկալուչս» և «ոչ կէին ըստ սուրբ և անբիծ կրօ-