Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խորունկ հետաքրքրություն մը ուներ ամեն բան իմանալու և կուզեր, որ իր հեգնական զատումները հրապարակվեին և հանցավորները խարազանվին հրապարակավ։ Եթե պետք տեսներ, օդին մեջ կբարձրանար, նույնիսկ գետնին տակ կիջներ, խլուրդներու մեջ կխաոնվեր, որդերն ու մրջյուններն իսկ չէր արհամարեր կյանքը ուսումնասիրելու համար։ Մեչուխեչան ընտանիքներու մեջ կմտներ, ներկա կգտնվեր էրիկ-կնկան վեճերով, կամ ուրիշ ընտանեկան տեսարաններու, որոնք ապա կպատմվեին Մեղվի մեջ։ Ան էր, որ եկեղեցականներու խիղճը կպրպտեր, անոնց թաքուն մտածումները քողազերծ կըներ, անոնց փառասիրական ձգտումները պարսավելով։ Վերջապես ուր որ զանցառություն կամ զեղծում կա մատնանիշ ընելիք, Մեչուխեչան հոն էր, հեգնող մպիտր շրթունքին վրա, ծաղրանքի սլաքներ արձակելու պատրաստ (<<Դիմանկարներ» Կ. Պոլիս, 1921, էջ 130)։

էջ 293, ա. 6. <<Արտասահմանյան րռնակալությամբ փարվում են <<Մեղոփ>> հետ>>— <<Մեղուի» 1863 թ. հունվարի 28-ի (№ 186) համարում տպագրվել է Մեչուխեչայի << Պողոս-Պետրոսին կռիվը» ֆելիետոնը, որտեղ ծաղրված էին այն ամիրաները, որոնք արգելում էին անգամ եկեղեցականներին ազատորեն քարոզ կարդալ, խառնվում էին իրենց չվերաբերոզ հարցերին։ <<Դաս մը մարդիկ կան մեր ազգին մեջը, շատ ալ քիչվոր են, ասոնք նոր սերունդը բամբասած ատեն, հանցանք մըն ալ կդնեն անոր վրա լսելով, թե կարգավորներուն գործքին կխառնվի։Նոր սերնգին վրա եղած այո բամբասանքը, մենք կխոստովանենք, թե զրպարտություն չէ, այո, իրավ է, վասն զի նոր սերունդը գիտե, թե եկեղեցանք ազգային գործոց ու խնդիրներու մեջ զատ մարմին մը կազմելու չեն, հապա ժողովրդին հետ մեկ են, ուստի ժողովուրդը իրավունք ունի ազգին վերաբերյալ ամեն բաներու մեջ եկեղեցականը կարծիքն ու գաղափարը քննելու Բայց նոր սերունդը երբեք անոնց ուրիշ պաշտոններուն մեջ գործ չունին։

Իսկ այն մարդիկը, որ նոր սերունդը կբամբասին մի միայն իրենց հանցանքը ծածկելու համար, ոչ միայն ազգային գործոց մեջ եկեղեցականներուն գործին կխառնվին, հապա նաև անոնց ամեն բանին մ եք իշխող ըլլալ կպահանջին>>։

«Հետագա եղելությունը մեր ըսածներուն մեկ ապացույցն է։ Կաղանդին առտուն վարդապետ մը—անունը չդիանալուս համար Պետրոս կկոչենք—մայրաքաղաքիս եկեղեցիներուն մեկուն մեջ քարոզ կուտա։ Վարդապետին քարոզին չխառնվող, նույն թաղին մոտերը բնակվող ամիրա մըն ալ—անոր անունը գնենք Պողոս — կբարկանա վարդապետին դեմ արված քարոզին համար»։ Այնուհետև պատմվում է, թե ինչպես եկեղեցականը՝ Պետրոսը վրդովմունքով հանում է իր վեղարը և հագցնում ամիրայի գլխին, ասելով. << Ալ հերիք եղավ պե, մարդ, ի՞նչ է աս ձեր բռնած ճամփան, դուք չե՞ք ամչընար, ի՞նչ է աս, նա, առ (վեղարը գլխեն հանելով) դուն գլուխդ դիր (վեղարը Պողոս ամիրային գլխուն նետելով) ու դուն քարոզ տուր»։

Ֆելիետոնի տպագրումից Հետո, 1863 թ. փետրվարի 12-ին (նոր տոմարով) Բ. դուռը հրատարակում մի պաշտոնական ազդարարություն, որը վերաբերում է Օսմանյան կայսրության սահմաններում հրատարակվող բոլոր օրագրերին. <<Բարձրագույն Դուռը ուզելով ամենաբացարձակ կերպով դադարեցնել այն անձնավորություններն ու հարձակումները, որ օրագիրներեն շատերը հաճախակի իրենց էջերով մեջ կմտցնեն օրագրության պատվո և անոր առ հասարակությանն պատվավոր եղած հարգանոց հակառակ, մասնավոր որոշմամբ վճռեց, որ այսօրվանե սկսյալ արգելվի օրագրաց իրարու հետ ըրած այն ամենայն վիճաբանություններն, որ օրագրության համար հաստատված սահմաններուն մեջ ճանաչվելիք ընդհանուրի շահուն վերաբերյալ խնգբո մը