Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էջ 320, տ. 19—20. <<․․․շատ լավ տեղեկացած լինելով, գիտեք․․․>> Այս բառերից հետո երկու թերթ պակասում է։ Էմինը գրել է. <<ՈրպԷս յօրինական մեր՝ Նոյն և ի բուն գրչագիրն երկու թերթք պակասին աստէնա։

էջ 320, տ. 34. <<...որում ըստ ձաթի խորհրդոյն... գրգռելով զկամացն իտեանց նովաւ կատարեցին զհահոյս>>—Շեղատառով տրված այս ամբողջ Հատվածը մութ է մնացել ինչպես Էմինի, այնպես էլ թարգմանչի համար։ Էմինը տվել է հետևյայ բացատրությունը․ <<Աղճատեալ երևի որպէս բառս այս (ձաթի), նոյն և ողջոյն յօգուածս յետագայ>>-

Նալբանդյանը չկարողանալով թարգմանել սույն հատվածը' թողել է այն անփոփոխ, ձեռագրի վրա, լուսանցքում անելով հետևյալ նկատողությունը. «Наборщику—Все Подчеркнутое набирать курсивом, как искаженное и непонятое.

<<Թղթի>> 1904 թ. գիտական հրատարակության մեջ ևս հատվածի միտքը վերջնականապես չի պարզված, թեև հրատարակիչները փորձել են հասկանալի դարձնել այն. <<...Որում ըստ ձայնի խորհրդոցն ու չհանգուցաներ ի ծերութեանս, և կարող լինէի առ նմա գոնեա սուղ ինչ ժամանակ մնալ․ թէպէտ և ոչ թերակատար գոչով սուրը և տոյգ հաւատ, զոր ուսեալ է տղայութեանն յերանելւոյ Աղանայ՝ կեամ նովիմբ ի նմին ամփոփոխութեամբ մինչև ի վախճան կենցաղոյս իմոյ. այլ յաղագս իմաստաւոր բանի, ըստ նորա տեառն մեծ հրահանգին, շահեալ ի նմանէն՝ հանգոյն մեծի գանձու ամփոփելոյ հաշուէի զպարատումն զայն։ —Յորոյ վերայ տեսեալ պարեգոտաւորաց զայրացունեալ իմն զօրհնելոյ տիկնոջ աւագի զմիտսն ի վերայ եղբոր, այլ առաւելս զայրացուցեալ գրգոելով՝ զկամացն իւրեանց նովաւ կատարեցին զհաճոյսն>> (202-203)։

էջ 321, տ. 12. <<Իսկ զյառաջագույն ցրելոցս... դրոշմեալ յիշատակէ>>:— Անփոփոխ թողնված տողերը դարձյալ հետևանք են բնադրի թերության, այսինքն նախադասությունը անդամահատված է վերջակետով։ Գիտական հրատարակության մեջ այսպես է. <<Իսկ զյառաջագոյն գրելոցս սուրբ արանցն, զորս ի պատմութեանն նահատակին Գրիգորի դրոշմեալ յիշատակէ, զի՞նչ ևս...>> և այնուհետև ինչպես կոնտեքստում։

էջ 324, տ. 8. «Խորենացի քերթողահայր, պատմ. Հայոց, Ամստերղամ 1695-ին, հրատ. Վանանդեցի Թովմա եպիսկոպոսի>> — Մ. Նալբանդյանի ձեռքին դտնված Խորենացու պատմությունը եղել է պատառոտված և պակասավոր էջերով, <<Սոս և Վարդիթերի Կրիտիկայու>>> նա այդ մասին ասում է Հետևյալը. «Խորենացու պատմությունից վկայություն բերելով, ինչպես արդեն նկատած է ընթերցողը, թղթահամարը չենք հիշում, պատճառը այն է, որ մեր ձեռքում եղած օրինակը, թեև խիստ աղավաղ, բայց և այնպես հազվագյուտ լինելով, նորա թղթահամարքը ցույց տալը խորհուրդ չուներ։ Շատ հարց ու խնդիր արինք, որ մի օրինավոր տպագրության օրինակ գտանեն Պետերթուրգում, բայց և այնպես չգտան։ Ուստի և գործ եմ դնում այս աղավաղ օրինակը։ Սա տպված է Ամստերդամում, 1695-ին Վոանանդեցի Թովմա եպիսկոպոսի տպարանում>> (տե՜ս սույն հրատարակություն, Հ. IV, էջ 217)։

էջ 339, տ. 4—10. «Հ. Ս՛իք. Չամչյանը» բառերից հետո մինչև «ականատես է Մեծ թարգմանչաց և հետո թե>> նախադասությունը նախապես եղել է հետևյալ կերպ. «Վարդանի չափ խորը չէ մտնում, նա ոչ միայն չէ ասում այն բաները, ինչ որ Վարդանից ենք լսում, այլ գրեթե նախապաշարմունքից ստիպված և ակամա հաշվում է Փարպեցուն Մեծ թարգմանչաց աշակերտների կարգում, որովհետև իսկույն բացատրում է իր խոսքը, թեև մի փոքր ծիծաղելի մեկնաբանությամբ>>։ Լուսանցքում հեղինակը փոփոխել է այն, մոռանալով ջնջել սկզբնականը։