Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նկատել, Ղազար Փարպեցին այս նախադասությունը բերում է որպես ուրիշի խոսք։ «Ասէ» (ասում է) միջանկյալ բառի գործողություն կատարողն անհայտ է, որը լսել կամ տեսել է, թե ով ինչ է ասել պարեգոտավորների առաջ, և որին Ղազարն ակնարկում է անորոշաբար՝ «ուրումն» դերանվամբ, որը նշանակում է ոմն», կամ «մի ոմն» և ոլ թե «մի անգամ», ինչպես թարգմանել է Նալբանդյանը։ Բնագրում ասված է. «Յիշեալ, ասէ, ուրումն երբեմն առն աւագի զանուն իմ առաջի պարեգոտաւորացէ ասաց տրտմագին հաոաչմամբ, եթէ «ոչ եղև իրաւացի հեռանալ առն յաշխարհէն, քանզի զարդ էր եկեղեցւոյ» նախադասությունը թարգմանվում է այս կերպ՝ «Հիշելով, ասում է, իմ անունը մի քանի պարեգոտավորների առաջ՝ մի ոմն նախկին ավագ, ասաց տրտմագին հառաչանքով, թե «իրավացի չեղավ այդ մարդու հեռանալը մեր աշխարհից, որովհետև նա եկեղեցու զարդն էր»։

Ուրեմն, Ղազարի անունը հիշված է եղել ոչ թե ավագի ներկայությամբ, այլ մի երբեմնի ավագի կողմից՝ պարեգոտավորներից մի քանիսի առաջ։

Էջ 320, տ. 11. «.. .երանելի Մովսես Փիլիսոփոսը (Խորենացին) ...»— Բնագրում (Խորենացին) բառը չկա և ավելացված է Նալբանդյանի կողմից։

«Թղթի» ծանոթագրություններում Էմինը տողատակին տվել է հետևյալ բացատրությունը. «ԶՄովսիսէ Խորենացւոյ են խօսք։ Արժանի ուշադրութեան է, զի Ղազար աստանօր զծերունւոյն Խորնոյ ճառելով՝ փիլիսուփոս կոչէ զնա, որով և ակնարկել տայ մեզ ի հայրն Պատմութեան ազգիս իբրև յիմաստասէր ականաւոր, և ոչ իբրև ի պատմաբան կամ ի քերթոզ լոկ՝ որպէս սովոր են կոչել զնա ամենայն մատենագիրք մեր։ Ի յետագայ սակաւամասն բանից Ղազարայ ակներև տեսանի, եթէ բաց ի նշխարաց գործոց Խորենացւոյ՝ աո մեզ հասելոց, արարեալ էին սորա նաև զիմաստասիրական գրուածս, յորոց և ոչ մի ինչ հատուած չէ ժամանեալ առ մեզ. քանզի այժմ ոչ երևին ի միջի «լուսաւորիչ և տգիտահալած գրեանն նորա»։

Էջ 320, տ. 15. «...Տգիտությամբ Փաթաղիկես էին կոչում...» — Փաթաղիկես բառը հայերեն բացատրական բառարանում բացատրված է հետևյալ կերպ, ասորերեն wflla և ikkiS ծուռ ? բառերից կազմված նախատական կոչում, որ հինգերորդ դարում տգետ հայ աբեղաները տայիս էին փիլիսոփա Մովսեսին, եղծված, մոլորված (անաստված նշանակությամբ) (Ստ. Մալխասյանց, Հայերեն բացատրական բառարան, հ. IV, Ե., 1945,էջ 477)։

էմինը տվել է այլ բացատրություն, «Փաթաղիկես» բառս այս չէ հայոց։ Թուի ինձ, եթէ հելլենացի բառ համարելի է կամ թէ լաւ ևս ասել՝ հելլենացուցեալ լատինական fatalicus որոյ ծագումն յետին ժամանակաց` այն է, սկզբան միջին դարուց՝ ընծայելի է, առ Աղեքսանդրացի իմաստասէրս և առ նախնի հարս եկեղեցւոյ ի Ραταλιλοζ փոխադարձեալ` ի կիր արկեալ լինէր այդ բառ իբրև նշանակիչ «ճակատագրականի, фаталистический Ջիմաստասիրական զգործս Խորենացւոյ «Փաթաղիկէս» կոչեին պարեգօտաւորք Ժամանակին՝ թերևս ցուցանել կամելով այդու, եթէ վարդապետութիւն նորա ի փիլիսոփայական ի գրուածս նորա առաւել արտաքին իմաստնոց էր և հեթանոսական, յոյր սակս և վնասաբեր, քան թէ քրիստոնէական և օգտաբեր։ Այլ այս կարծիք ևեթ է զօր աոաջարկեմքն» (Տե՛ս «Ղազար Փարպեցու գրած թուղթը», Ս.Պ.Բ., 1853, էջ 64)։

Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» ասված է. «Փաթաղիկես — նախատական վերագիր է անհայտ նշանակությամբ։ Էմինը մեկնում է լտ. ẝatalicus «ճակատագրական», իբր թե նույն գրքերի իմաստասիրական բովանդակության ակնարկությամբ(Տե՛ս Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, Ե., 1979, էջ 468):