Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկու տարբեր էջերում եղող նախադասությումններր միացված են իրար, պետք է լինի՝ <<Բանին դպրութիւնք, կարգին աթոռք լինի ահեղ դատաստան... Վկայքն պսակին ըոտ ճգնութեանցն եւ մեղասւրքն առաջին ըստ յանցանացն դատես զխաչեցողսն... Պապակին ուրացոքն, ...Դժողքն աղաղակէ, և սատանայ յամօթ լինի» (Տե՛ս <<Մաշտոց>>, Կանոն մեծի թաղման, Բ. տպագրություն, էջմիածին, 1894, էջ 512, 514)։

Էջ 369, տ. 9. «Մի եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս...»— Մեջբերումը Նարեկացուց կատարված է հիշողությամբ, պետք է լինի՝ <<Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյո իբր ապաջան սերմանող անբերրի երկրի>> (Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության, գլ. Բ, հատվ. 2)։

էջ 369, տ. 11. <<Ընթերցող հաասրակությանը հայտնի է <<Մեղուի>> հոդվածներեն...>>— <<Մեղուի>>, 1863 թ. հոկտեմբերի 15-ի № 220-ում գրված է. 'Թիֆլիզեն մեզի կգրեն, թե Այվազովսքի Գաբրիել վարդապետը սեպտեմբեր 18 չորեքշաբթի օրը Թեոդոսիայեն ճամփա ելած է Էջմիածին երթալու եպիսկոպոս ձեռնադրվելու համար»։ Հետևյալ հոկտեմբերի 22-ի (№ 221) համարում տպագրված է «Կարևոր նամակ մը» վերնագրով, <<Հայ ոմն>> ստորագրությամբ մի նամակ, որտեղ բողոք է հայտնվում, թե ինչո՞ւ երեք տարի առաջ կրոնական ու քաղաքական ժողովների անդամների և Սարգիս պատրիարքի ստորագրությամբ ուղարկած խնդրագիրը, Այվազյան Գերապատիվ վարդապետին եպիսկոպոս ձեռնադրելու վերաբերյալ մերժվել է Վեհափառ կաթողիկոսի կողմից։ Այնուհետև հոդվածադիրը առաջարկում էր <<հանուն Տաճկաստանի Հայոց և Ազգային վարչության պատվույն>> խնդրել այժմյան վարչությունից հրապարակելու Պատրիարքարանի և Ս. Աթոռի միջև եղած գրագրությունները այդ խնդրի վերաբերյալ։ Նույն համարում <<Մեղուն>> ծանուցում է, որ իր մոտ կան Պատրիարքարանի առ Վեհափառ Կաթուղիկոսը ուղարկված աղերսագրի և Կաթուղիկոսի պատասխանի կրկնօրինակները և ինքը կհրապարակի դրանք։ Այնուհետև տպագրված է 1861 թ. փետրվարի 3-ին Մատթեոս կաթողիկոսին ուղարկված աղերսագրի պատճենը, որտեղ փառաբանելով Այվազովսկու բազմաթիվ <<ազգօգուտ գործերը>>, մասնավորապես Խալիբյան ուսումնարանի հիմնադրումը, կրոնական ու քաղաքական ժողովների պատվիրակները և Սարգիս պատրիարքը միջնորդում են կաթողիկոսի առջև նրան եպիսկոպոսություն շնորհելու վերաբերյալ։

Անմիջապես աղերսագրից հետո տպագրված է Բաքվից 1863 թ. սեպտեմբերի 27-ին ուղարկված մի թղթակցություն Ռ. Տ. Պ. ստորագրությամբ, որտեղ նկարագրվում է Խալիբյան դպրոցում տիրող իրական վիճակը, տեսչի միահեծան իշխանությունը, աշակերտների միմյանց լրտեսելը, ուսուցիչների ծանր դրությունը։ <<Թե որ հարկը պահանջե, օր մը պիտի հրատարակենք, թե այս վարժարանը քանի արժած է Ազգին, այսինքն Նախիջևանի 72 հազար քարպովանցի փողը, և 1858-են ի վեր վիճակիս եկեղեցիներեն հավաքած փողը ինչպես շռայլությամբ վատնված է այս վարժարանին վրա»։

<<Մեղուի>> հոկտեմբերի 22-ի (№ 221) համարում տպագրվեց դարձյալ մի պատասխան <<Հայ ոմն>> ստորագրությամբ հոդվածին, որտեղ նկարագրված էր հոդվածագրի և Մատթեոս Կաթողիկոսի տեսակցության ժամանակ եղած խոսակցությունը Այվազովսկու մասին։ Խիստ բացասաբար արտահայտվելով Գ. Այվազովսկու գործունեության վերաբերյալ, հոդվածագիրը զգուշացնում է կաթողիկոսին, թե եթե նա եպիսկոպոս ձեռնադրի վարդապետին, ապա կկորցնի իր համարումը ազգի առջև. <<Վասն զի Ազգին կամացը հակառակ գործած պիտի ըլլա>>։ Պատասխանեց Նորին Սրբազանությունը, թե <<Ես քանի որ ողջ եմ, այն այ երբեք եպիսկոպոս ըլլալիք չունի և կհուսա՞ք, որ Ազգին կամացը հակառակ գործերու մեջ գտնվեմ, բայց ի՞նչ օգուտ, որ անօգնական մնացեր եմ... յուր անվայել