Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


միջնորդությամբ կայացված է հաշտության» պայմանագիրը և նշանակել տալ Հատուկ վերաքննություն Խալիբյանի կատարած դրամական վատնումների շուրջը։ 1863 թ. աշնանը ն. Նախիջևան է ժամանում Անդրիաս արքեպիսկոպոսը, տեղում քննություններ անցկացնելու համար։ 1863 թ. դեկտեմբերի 7-ին Հովհ. Բերբերյանին գրած նամակում Նայբանդյանը խնդրում է նրան իր անունից դիմել Անդրիաս արքեպիսկոպոսին գործը վարելու <<հանուն արդարության, խստապահանջ արդարության>>։ 1864 թ. հունվարի 1-ին Անանիա Սուլթան շահին գրած նամակում Նալբնդյանը դարձյալ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Անդրիաս արքեպիսկոպոսի կատարած քննության նկատմամբ, քանի որ այդ վերաբերում է <<եկեղեցական գումարների գործին, դրանց համար ահա, կարելի է ասել 15 տարի է արդեն, ինչ մենք պատերազմ ենք մղում»։ Այնուհետև Նալբանդյանը գրում է, որ Գաբրիել Այվազովսկու կատարած հաշվետվությունքը կեղծ է և ապօրինի և հաստատ համոզմունք է հայտնում, որ Խալիբյանի և մյուսների յուրացրած գումարների գործի արդարացի քննությունը օգուտ կբերի ոչ միայն նյութական, այլև բարոյական տեսակետից։ Նալբանդյանը գրում է, որ ինքն այդ գործի մասին ավելի է մտածում, քան իր բանտարկության, որովհետև այն չվերաբերելով հասարակական շահին և հասարակական քաղաքակրթության գործի զարգացման գրավականին, ըստ ամենայնի, ավելի քան արժանի է բոլոր մտածող մարդկանց ուշադրությանը» (ԵԷԺ, IV, էջ 232— 242)։

Էջ 370, տ. 18. «Մինչև 50 և ավելի քարպովանց»— Ռուսական արծաթե ռուբլի։

Էջ 370, տ. 26. «Մալթուսը իր թնորիի գաղափարը անռնցմե է ուսեր...»—Ըստ անգլիացի տնտեսագետ Թոմաս Ռոբերտ Մալթուսի, աշխատավորների ծանր տնտեսական վիճակը բացատրվում էր ոչ թե կապիտալիստական հասարակարգի սոցիալական պայմաններով, այլ <<բնության մշտական» օրենքներով, ըստ որի գոյություն ունեցող կենսական պայմանների աճը միշտ ետ է մնում մարդկության աճից։

Էջ 371, տ. 10. «Կըսվի թե Խորեն վարդապետը իր արքեոյոժիք ղասերուն մեկի մեջ այս հարկին բնորեն վճարմանը հարակից եղած պարագաները խիաո ազդու, կենդանի և շոշափելի կերպով նկարագրեր է» — Ակնարկը վերաբերում է Խորեն Գալֆայանի ՝ իր ժամանակին բավական մեծ աղմուկ հանած սիրային արկածներին, ինչպես նաև <<Վարդենիք>> ժողովածուի մեջ երգված <<մաքուր>>,<<քրոջական» սիրո ցանկասեր բնույթին։ Նույն ժամանակին է վերաբերում Նալբանդյանի <<Աղցմիք>> բանաստեղծությունների շարքը, որը մի պարոդիա է Խ. Գալֆայանի <<Վարդենիքին»։

Էջ 375, տ. 16. «Մխիթարյանց հայհոյելու և այլն»— Մխիթարյանների մասին Այվազովսկու դրածների վերաբերյալ Նալբանդյանը խոսել է նաև իր <<Մխիթար Սեբաստացի և Մխիթարյանք» հոդվածաշարում. <<Կարծեմ այսուհետև ավելորդ էր մեզ երկարաբանել Մխիթարյանց բարոյականությունը սահմանելու համար, թող մեր ասածը կատարելագործե գերապատիվ Գաբրիել վարդապետ Այվազյանը՝ խոսելով Ուրվագծի (տպած Փարիզ, 1857) 75 երեսում. <<Արդ, որովհետև այժմուս Մխիթարյանց սահմանադրությունն ալ ճիղվիթներուն սահմանադրության գրեթե բավական թարգմանությունն է, հարկավ պիտի գտնվին մեջերնին անոր կանոնները ճիշտ պահողներ, որ ըսել է հայ ճիզվիթներ։ Եվ մենք այնպիսի անձինք տեսել ենք դժբախտությամբ վանքին մեջ, որ ոչ միայն վարուք ճիզվիթ էին, այլև ճիզվիթ ըսվիլը մեծ պարծանք կհամարեին» (Սույն հրատարակություն, հ. II, էջ 269) ։

էջ 376, տ. 3. «Այո ամենը առաջուց տեսնողներն էին, որ դեմ էին Այվազովսքիի անհիմն գործքին»— Նալբանդյանը ակնարկում է իր մղած պայքարը Այվազովսկու, Խալիբյանի և խալիբականների ու հայրապետյանների <<հաշտության>> պայմանագրի դեմ։