Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էջ 379, и. 7. «Մեծադիր գանգատագիր մը առ ներքին գործոց նախարարը կաթողիկոսեն, Հայրապետյանցեն (Նախիջնաի քաղաքագլուխ) և Նալբանդյանցէն» — Ներքին գործերի մինիստր Լանսկոյին գրած լրտեսագիրը Այվազովսկին ուղարկել էր 1858 թ. դեկտեմբերի 7-ին «Հյուսիսափայլի» 1858 թ. 11-րդ ամսատետրակում տպագրված <<Նամակ առ հրատարակողը>> հոդվածի առթիվ։ Ինչ վերաբերում է կաթողիկոսի, Հայրապետյանի և Նալբանդյանի դեմ «մեծադիր գանգատագրին»՝ ապա այն Այվազովսկին ուղարկել է 1861 թ. փետրվարի 13-ին՝ Եկատերինոսլավի նահանգապետ Սիվերսին, Նովորոսիյսկի և Բեսարաբիայի գեներալ-նահանգապետ Ստրոգանովին, Կովկասի փոխարքա Բարյատինսկուն։ Պետերբուրգի բարձրաստիճան ծանոթների միջոցով նա գրել է տվել և Եկատերինոսլավի նահանգապետին, որպեսզի վերջինս հատկապես իր մոտ կանչի Ն. Նախիջևանի քաղաքագլուխ Ն. Հայրապետյանին և խիստ նկատողություն անի ու բացատրի, որ թեմի բոլոր գործերը տնօրինվում են <<բարձրագույն հաճությամբ>>, հետևապես այդ գործերի նկատմամբ հարուցվող «բոլոր արգելքներն ու դավերը>> կպատժվեն։ (Ա. Իննիկյան, Մ. Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, Ե., 1980, էջ 101 — 102)։

էջ 379, տ. 11. «Այս բողոքովն ալ գոհ չըյլալով՝ ֆրանսերեն գաղտնի նամակ մըն ալ կոմս Սիվերսին>> — Նամակը, որի մասին խոսում է Նալբանդյանը, գրված է 1859 թ. դեկտեմբերի 26-ին։ Կոմս Սիվերսին գրած ֆրանսերեն գաղտնի նամակի մասին Աշոտ Հովհաննիսյանը տալիս է հետևյալ ծանոթագրությունը, — <<Սիվերսին (թե Սիվերսովի՞ն) ուղղված այդ գրությունը հայտնաբերված չէ տակավին։ Սակայն Մատենադարանում գտանք Այվազովսկու կողմից ոմն <<պարոն Կոմսին>> — ըստ երևույթին նույն Սիվերսին ուղղած ֆրանսերեն նամակի սևագրության պատառիկը, ուր գանգատվելով «Վարդապետարանի» կապակցությամբ իր դեմ հանված «հալածանքների» մասին, նա անդրադառնում է նաև «Արևմուտքի» էջերից ելած հարձակումներին։ «Բերթի խմբագիրը,— ասված է պատառիկում, — որ զմյոլռնացի հայ մի երիտասարդ է, ծանոթ Պարիզում և Արևելքում իր հեղափոխական գաղափարներով, հունիսյան հեղափոխության ժամանակ՝ իր ձերբակալումով, իր խռովասեր նկարագրով, իր հակակրոնական և մանավանդ հակառուս գաղափարներով՝ անցյալ ապրիլ ամսին բախտ ունեցավ հանդիպել Պարիզում պ. Նալբանդյանին, որը նրան ներկայացրեց Խալիբյանի դեմ գրած և արդեն Նազարյանցի «Հյուսիսափայլում» հրատարակված իր այն հոդվածը, որի մասին ես պարտք էի համարել պաշտոնապես հայտնել մինիստրությանը և որն արդարացվեց «Արևմուտքում»։ Պարոն Լազարյանն իր նամակներից մինում ինձ արդեն հասկացրեց, որ այս թերթը շրջում է Մոսկվայի և Պետերբուրգի հայերի մեջ։ Պետք է նշել, որ Կ. Պոլսի և Զմյուռնիայի հայ օրադիրները չթերացան հաղթականորեն պայքարի ելնել Պարիզի թերթի կատաղի զրպարտությունների դեմ և նրան...» (պատառիկն ընդհատվում է այստեղ), (տես Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթ. 10, վ. № 361 )։ Պահպանվել է նաև Այվազովսկու ֆրանսերեն մի այլ գրության սևագիրը՝ ուղղված նույն կոմսին, 1860 թ. հունվարի 20-ին։ Պաշտպանվելով Նալբանդյանի, Նազարյանի և էմինի՝ իր <<Վարդապետարանի>> դեմ արած հարձակումներից՝ հեղինակը երկյուղ է հայտնում այն մասին, որ իր գրքի արգելումը կարող է խիստ անբարենպաստ ազդեցություն ունենաք մանավանդ թյուրքահայերի հասարակական կարծիքի վրա, որն առանց այդ էլ չի համընկնում կառավարության ցանկացածին (տե՜ս նույն արխիվում, թդթ. № 156, վ. № 363) («Տեղեկագիր», հաս. գիտ. 1950, № 7)։

էջ 381, տ. 17. «...ահա ասաուածն քո...» — Տե'ս Աստուածաշունչ, Ծննդ. ԽԵ—25։