Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամելով ներգործել ազգին, ներգործում է ընդդեմ հառաջընթաց կուսակցության և վատորեն միանում է կառավարության հետընթաց մասին հետ:

Ռուսական ազգը, որի աչքի առջև հանդիսանում է այս դրամատիկական թատերգը, կուսակից է ստրուկներին և հառաջընթաց ազնիվ կուսակցության։ Նորա մեջ նույնպես խմորվում է մի ոգի, և այսօր երկու երեք միմյանց հակառակ տարերք գնում են միևնույն ճանապարհը:

Եվ կառավարությունը, յուր կարգով, մնացել է այս բոլորի մեջտեղը։

Բայց այս ջերմախտական և լարյալ վիճակը անհնար է, որ լինի երկարատև։ Եթե, վաղօրոք, խելք գործ չդրվի, ստրուկը յուր հողով հանդերձ կատարելապես ազատ չքարոզվի, և այս կերպով այն կնճիռը չլուծվի, ստրուկը կացինով կվճռե գործը։

Ժամանակը շատ մոտեցած է և կարծվածից ավելի մոտեցած...