Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ազատությունը ըստ ինքյան լոկ խոսք է և իրողապես չէ կարող մարմնանալ, առանց տնտեսական խնդրի լուծվելուն։ Ոչ մի ազատ կառավարություն, ոչ մի ազատ օրենսդրություն չէ կարող փրկել մարդը ստրկութենից, մինչև որ այդ մարդը հողի վերա իրավունք ունեցող չխոստովանվի։ Ե՛վ մինչև այս, ընդհանրական աղքատությունը երթալով պիտի զորանա և հասնի հսկայական աստիճանների։

Թողունք պղինձը, այսչափ ոսկու և արծաթի հանք, որ ամենայն տարի անդադար ոսկի և արծաթ են թափում զանազան տերությանց գանձարանների մեջ, գրեթե ազդեցություն չունին դրամական խնդրի վերա։ Եվ հասարակ ժողովուրդը այնչափ ավելի կարոտում է դրամի, այնչափ սաստկանում է դրամի պակասությունը, որչափ որ ամեն կողմից ոսկի և արծաթ է դուրս բերվում երկրագունդից։ Անտարակույս է, որ մետալյա դրամը ամենայն տարի շատանում է, ի՛նչ է ուրեմն պատճառը, որ ժողովուրդը չէ տեսնում նորա երեսը, և ո՞ւր են այն ոսկիքը։ Մի՞թե տերությանց մոտ։ Մեր առջև դրած է բոլոր տերությանը եկամուտի