Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրատարակությունը և դրանով արդեն հաստատում է ժամանակակիցների այն ենթադրությունը, որ նա 1857 և 1859 թթ. եղել է Վենետիկում (տե՛ս Սերգեյ Դարոնյան, Միքայել Նալրանդյան, Ե., 1979, էջ 512)։

Էջ 387, տ. 35. «...Անման Բոքլը հանդես է հանել յուր մինչև այժմ անօրինակ մեծ գործի մեջ, այս բաների վերաբերությամբ»— Նկատի ունի Թոմաս Բոքլի «Քաղաքակրթույան պատմությունը Անգլիայում>> աշխատությունը։

Էջ 388, տ. 36. «...անանուն Մխիթարյանը... մինչև այն սստիճան տաքացել է, որ քաղկեդոնյան ժողովի գլուխը լաց լինելով, միևնույն ժամանակ դարձել է և հույների փաստաբանը» — Աոաջաբանում Քաղկեդոնի ժողովի մասին դրված է հետևյալը. <<Զնոյն յայտ արարք և երբեմն լոկով․ նշանակաւս, ուր զժողովոյն կամ զհաւատաոց Քաղկեդոնի բանք էին, և սպրդեալ ինչ էր անճահ ի լուի ոչ միայն մերումս ողջամտութեան, այլ և ոչ ինքեան՝ յայլսն զգուշավոր և բարեպաշտ հեղինակին, եթե յետնոցս հասեալ էր ժամանակաց, յորս պարզագոյն և բացատրի և ճանաչի դաւանութիւն սրբոյ ժողովոյն, համաձայն նախագումար երիցն ժողովոց և մերոց երիցագոյն Հարց եկեղեցւոյ. և եթէ կամեցեալ էր կամ կարող լեալ՝ առաւել անաչաոապէս քան կանխակալ մեծարանօք զյաոաջ քան զինքն կացեալ վարդապետսն քննել, յորոց ոչ սակաւք նովին թերուղիղ այլ անչար մտօք խաբեալք կամ անհասք նրբութեան խնդրոյն խորշէին ի քաղկեդոնակաց, քստմնելով ի կարծեցեալ նեստորական բաժանմանց' որ յանձն և ի բնութիւնս աստուածայրականին Քրիստոսի։ Բայց և զայս արժան է ազդեց զբարեսէր հեղինակէս, զի թէպէտ և իւր հարազատ բանս համարեսցուք զդրեալսն զքաղկեդոնակաց, տակալին հեզագոյն և հանդարտ գտանի քան զյոլովս յայլախոհիցն, և ոչ թերանա ի մեծարելոյ զհարս ժողովոյն և զայլս նոցին հետևողս արժանաւոր անձին>> (էջ ը)։

Էջ 389, տ. 1. «Մենք «Մեղուն, չենք, որ ուրիշի գոգածը բանանք»—Նկատի ունի <<Մեղուի>> 1860 թ. ապրիլի 30-ին (№ 96) տպագրված «Մենք կգոցենք Մեղուն կբանա>> բանաստեղծությունը.

<<Չորս տարի է, որ Մեղու մը կելլա

Բան մը չըմընար, միշտ հայտնի կըլլա,

Ռամկին աչքերը խոշոր կը բանա

Մեր գաղտնի գործած հանցանաց վրա.

Մենք կըգոցենք

Ան կըբանա

և այլն.

էջ 389, տ. 30. «Աղաչում ենք, որ ընթերցողը աշխատություն հանձն առնու և բանալով Փարիզ տպված Ստեփանոս Ասողիկի 146-րդ երեսը կարդա» — Ստեփանոս Ասողիկի 146-րդ էջում ասված է․

«Ւսկ զկնի Աշոտոյ' յ340 թուականին թագաւորէ Սմբատ' որդի նորին, ամս 24 կամակցութեամբ Լեւոն թագաւորի Ցունաց, զի Վասիլ թագաւորեալ ամս 19' վախճանեցաւ. և թողու փոխանակ զորդի իւր զԼեւոն, որ թագաւորեաց ամս 26, այր խաղաղարար և բարեխոհ ամենայն երկրի, առատաձեռն ի տուրս, և ի բաշխելն ոչ որպես զՀոռոմս ռիշտ. զի չէ սովորութիւն Հոռոմաց առատ լինիլ. ել ոչ յիւրեանց լեզուն ասի առատ, այլ նա որդի Հայու էր, և աւելի քան զՀայ առատատուր։ (Տե'ս Ստեփանոս վարդապետի Տարոնեցի,—«Տիեզերական պատմութիւն», Փարիզ, 1859, էջ 145—146)։