Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի տա։ Այո՛, այն մարդը, որ թողեց երկրագործությունը և գնաց քաղաք, վաստակ է առում դարձյալ, բայց երկրագործության և այն վաստակի մեջ կա մեծ տարբերություն: Երկրագործը ունի հիմք, նա ունի հող, նորա ձեռքում կա նյութ, որ ասել է ուժ և կարողություն դրամի համազոր, բայց երբ նա թողեց երկիրը և գնաց քաղաք, այնտեղ ոչ հողը կա և ոչ նյութը. նա տարավ յուր հետ միմիայն աշխատությունը, այսինքն, յուր երկու ձեռքը։ Աշխատությունը առանց նյութի և առանց հիմքի, հասարակաց վերաբերությամբ, չունի՛ այն ուժը և զորությունը, ինչ որ ունի աշխատությունը, երբ նորա հետ զուգընթաց է նյութը, երբ այդ բոլորը հաստատած է հիմքի վերա։ Հավելացո՛ւր սորա վերա և քաղաքային ծախքը, որ ուտում է և մաշում է բոլոր, ինչ որ մարզը յուր աշխատությամբ վաստակել էր։ Նա հազիվ հազ ծայրը ծայրին է հասուցանում յուր եկամուտը և ծախքը. նա վարձկան է, իսկ վարձկանի աշխատությունը յուր համար չէ, վարձկանի հառաջ բերած արդյունքը վայելում է նորա տերը։ Ո'վ է նորա տերը։ Վաճառականը կամ գործարանատերը։ Ուրեմն, շահը վաճառականի կամ գործարանատիրոջ մո՞տ է։ Վաճառականների մի մասը, ուղղակի, վարձկան է գործարանատերերին, իսկ մյուս մասը, գործարանատերերի հետ միասին, վարձկան այն վերասած մոնոպոլիստների, որոնց մոտ կենտրոնացած է դրամական ուժը։ Ուր որ է գրական զորությունը, այնտեղ է և դրական շահը։ Մյուս բոլորը, որ ինչյանք զորություն չունենալով պիտի ուրիշ զորությամբ շարժին, վարձկան են այդ զորության։ Նոցա շահը այն է, որ հազիվ հազ ապրում են, բայց նոցա կյանքը զոհված է զորության շահին։

— Կա՛ց, — ասում է մինը, որ չէ սիրում ուրիշի, մանավանդ մի նոր կարծիքի հավանություն տալ։

— Եվ դու կարծեցիր թե խելքիս նստեցուցի՞ր ասածներդ...

— Ի՛նչ կա։

— Դու ասացիր, որ դրամի պակասությունը հետևանք է երկրագործության ընկնելուն, որից դուրս ես բերում զուգակշռի ընկնելը և դրամական կենտրոնացությունք (Centralisation): Այդ սխալ տեսություն է. քանզի դրամի պակասությունը երևութական է, որովհետև այսօր ամեն մարդու մոտ ավելի դրամ կա, քան թե սորանից տասն տարի առաջ: Դրամը պակասել չէ, այլ զորություն չունի, որովհետև թանկությունը երթալով զորանում է։ Մի մարդ, որ սորանից տասն տարի առաջ հարյուր ոսկի ունենալով, հանգիստ կարող էր ապրել մի տարի, այժմ նույն մարդը երկու հարյուր ունի, բայց ապրում է նեղությամբ, քանզի այժմյան